Լեյշմանիոզի աճ Հայաստանում

Spread the love
Լեյշմանիոզի աճ Հայաստանում

ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համատեղ հրամանի համաձայն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցերը Սյունիքի մարզում են: Հանդիպման վայրը Կապանի քաղքապետարանի նիտերի դահլիճն էր: Մասնակցում էին քաղաքապետարանի, կոմունալ ծառայության և հկ-ի ներկայացուցիչներ:
Այս տարվա հոկտեմբերից մեկնարկել է «Լեյշմանիոզի տարածվածության հետազոտության» ծրագիրը:

Պարզավել է,որ Լեշմանիոզը հանրապետության տարածքում առավել շատ տարածված է Սյունիքում, Տավուշում, Լոռիում, Երևանում,իսկ հիմա արդեն Արարատում և Արմավիրում:
Լեյշմանիոզը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանիների,օրինակ թափառող շների, մլակների միջոցով : Իսկ մլակները բազմանում են օրգանական աղբի կուտակումներում:

Հիվանդության նշաններն են՝անկանոն տենդ, ավշային հանգույցների մեծացում, մոմագույն մաշկ: Գաղտնի շրջանը 3 շաբաթից մինչև 3 տարի:
Շներից ու մլակներից մարդուն փոխանցվող հիվանդությունը Հայաստանում մի քանի տարի է ,ինչ սկսել է գլուխ բարձրացնել: Առավել շատ տարածված է հարևան Վրաստանում: Այս ամենը հաշվի առնելով ՝ առողջապահյության և գյուղատնտեսության նախարարությունները անհրաժեշտ միջոցառուներ են ձեռնարկել: Նախ շեշտը դրվել է տեղեկացվածության վրա:Մարդկանց մեծ մասը չգիտի՝ ինչ է իրանից ներկայացնում Լեյշմանիոզը և չհետևելու դեպքում ինչ անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել :

«Մենք չենք հիշի,բայց ասում են՝ երբ որ մալարիայի նկատմամբ պայքար է տարվել, դտտ-ով մշակումներ արվել, դա իր երկրորդային ազդեցություն է ունեցել և վերածվել Լեյշմանիոզի:60-թթ-ից սկսած մենք տեղական դեպքեր չէինք ունենում: Մինչև 99թ-ը,երբ Վրաստանին հարող տարածքում՝ Լոռի մարզի մի գյուղում, 4 տարեկան երեխայի մոտ ունեցել ենք առաջին դեպքը:Նա ոչ մի տեղ չէր գնացել: 99թ-ից մինչև նախորդ տարի ունեցել ենք 81 դեպք, իսկ այս տարի ամենաշատ դեպքերն են արձանագրվել՝ 17 դեպք»,-նշեց «Փոխանցումով պայմանավորված և մակաբուծային հիվանդությունների բաժնի պետ Լուսինե Պարոնյանը :

«Լեյշմանիոզը առավել շատ սպառնում է սոցիալապես ծանր պայմաններում մեծացող երեխաներին,խոսքը վերաբերում է հատկապես ցածր իմունիտետ ունեցողներին և թերսնվողներին»,-դիմելով ներկաներին ընգծեց բժշկուհին:

Մարզում հիվանդությունը առավել շատ տարածված է Կապանում: Այդ իսկ պատճառով էլ ոլորտի մասնագետները նախ այցելեցին մարզկենտրոն: Ապացույցը այս տարվա հուլիսին Կապանում բացահայտված ընդերային լեյշմանիոզի 4 դեպքերն են:
» Մենք ունենք 4 դեպք Շինարարների թաղամասում:Ասում են այնտեղ անգամ շնագայլեր են թափառում»,-ասում է Լուսինե Պարոնյանը:

Կապանի Շինարարների թաղամասում ամիներ առաջ կատարած շրջայցի ժամանակ մասնագետները շինարարական և կենցաղային աղբակույտերի են հանդիպել,ինչը նպաստավոր է հիվանդության տարածման համար:
«Մեր ամբողջ խնդիրը հետևյալն է.եթե մանկաբույժը,ինֆեկցիոնիստը,որին մեծահասակ է դիմում և հարցնում՝ջերմություն ունի բալիկս և դա անկանոն է և տևում է մի քանի օր,պետք է անպայման նաև մտածել լեյշմանիոզի մասին»,-ասում էբժիշկ-համաճարակաբան Անուշ Թունյանը:

Լեյշմանիոզից խուսափելու համար պետք է մանրավանդակ ցանցով փակել բնակարանների լուսամուտներն ու դռները:Կանխել աղբակույտերի առաջացումը, պայքարել կրծողների և թափառող շների դեմ:

«Լեյշմանիոզի տարածվածության հետազոտության» ծրագրի շրջանակներում արձանագրված արդյուքները պարզ կդառնան նոյեմբերին:
Հերմինե Միքայելյան