6 շենքերի տանիքներ կնորոգվեն

Spread the love
6 շենքերի տանիքներ կնորոգվեն

Բազմաթիվ անգամներ քաղաքապետարանի դռները բախած բանկիչներից ոմանք այսօր արդեն մարզպետարանի աշխատակիցների առջև ժպիտով են տան դռենրը բացում: Կաթող առաստաղը, ջրով լի դույլերը ու անքուն գիշերները շուտով անցյալում կմնան: «Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված 45մլն դրամը կբավականացնի,որ թվով 6 շենքերի հարթ և լանջավոր տանիքներ նորոգվեն»,-ասում է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավանեսյանը:Նորոգումն մոտ 20 օր է արդեն մեկնարկել է: Աշխատանքները իրականացնում է Կապանի «Նորոգշին» ընկերությունը: Ոլորտի փորձառու մասնագետները ձգտում են առավելագույնս արագ գործել,քանի որ առջում անձրևներն են:

Առաջնահերութությունը տրվել է առավել անմխիթար վիճակում գտնվողներին: Այսինքն հաշվի են առնվել նաև քաղաքապետարանի բնակիչների կողմից ստացված դիմում-բողոքները: Եվ ի վերջո վերևի հարկւոմ բնակվողներից ոմանց պայքարը ցանկալի արդյունք տվեց: Նորոգվող շենքերի հասցեներն են՝Մելիք Ստեփանյան 42, Լենհանքների 7, Շինարարների 11, Ռաֆայել Մինասյան 20/Բ, Ռաֆայել Մինասյան 19/Ա, Հունան Ավետիսյան 4:

«Վերը նշվածների մեջ առավել անմխիթարը Լենհանքերի 7 շենքն է»,-ասում է վարչության պետը:

Շինարարների թիվ 11 շենքի լանջավոր տանիքի հիմնանորոգումը գրեթե ավարտվել է ,իսկ Մելիք Ստեփանյան 20 շենքի հարթ տանիքում Կապանի «Նորոգշին» ընկերության մասնագիտական խումբը արագ կերպով գործի է անցել: Շենքը համեմատաբար մյուսների, ավելի նոր կառույց է՝89թ-ի: Տանիքի նորոգման ուրախալի լուրը ոգևորել է անգամ բակում խաղացող երեխաներին: Աշխատանքներին նաև նրանք են միացել: Աշխեղ Բորիկ Համբարձումյանը մեկ առ մեկ ներկայացնելով կատարծը և անելիքները՝ պատկերավոր նկարագրում է,թե ինչ վիճակում էր Մելիք Ստեփանյան 20 շենքի հարթ տանիքը մինչ նորոգումը.» Ամբողջը պատված էր ծառերով,հատակապես թզենիներով: Մաքրել ենք ու նոր գործի անցել»,-ասում է նա:

Տանիքի առաջին ծածկույթը կլինի իզոգամ,իսկ իսկ 2-րդը ալյումինե թայլաթիթեղով: Ջրահեռացման ձագար կտեղադրվի,տանիքի շուրջը ամբողջությմաբ կամրացվի: Իսկ բնակիչներին մնում է խնամքով վերաբերվել ու պահպանել նորոգածը և ջրահեռացման ձագարն էլ զերծ պահել ամեն տեսակի աղբի կտորից:

Հերմինե Միքայելյան