Սյունիքում էր Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը

Spread the love
Սյունիքում էր Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էր Հայաստանում ԵԱՀԿ դեսպան Անդրեյ Սորոկինը: Գրասենյակի աջակցությամբ արդեն որերրորդ տարին է տարածաշրջանի բազմաբնույթ հիմնախնդիներին լուծում է տրվում՝ լինի բնապահպանական և թե սոցիալ-տնտեսական: Անդրեյ Սորոկինը տարածաշրջան կատարած այցերի ժամանակ անձմաբ է տեղում ծանոթանում արդյունքներին: Բացառություն չէր նաև Սյունիք և Աճանան համայքների «Մայր առու» ջրագծի վերականգնումը:Իսկ այս այցը կապված էր ԵԱՀԿ գրասենյակի հիմնադրման քառասունամյակի հետ: Մարզի ղեկավարի գլխավորությամբ ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները այցելեցին ջրագծի տարածք:

4կմ երկարություն ունեցող ոռոգման ջրանցքի հիմնանորոգումը իրականացվել է ԵԱՀԿ-ի գրասենյակի և ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի աջկացությամբ: Ծախսերը կազմել են մոտ 50 հազար դոլար:

«Մարզպետի հետ ծրագրիը քննարկումը սկսվեց դեռևս 2012թ-ին,քանի որ խնդիրը շատ լուրջ էր դրված: Պետք էր ինչ-որ բան ձեռնարկել,քանի որ մարդիկ անօրինական ջուր էին օգտագործում և պետք էր օգնել նրանց: Այս մասին խոսեցինք մեր հիմնական գործընկերոջ՝ ՄԱԿ-ի ԳԷՀ-ի հետ: Եվ նրանք համաձայնեցին ֆինանսապես աջակցել շինարարությանը,քանի որ ԵԱՀԿ-ն շինարարությանը չի աջակցում,այլ օգնում է մշակելու ստրատեգիական ծրագիր»,-նշեց Արմեն Շահբազյանը:

«Ինձ համար շատ հաճելի է ,որ այս ջրագծի շահագործումը անմիջականորեն կապված է մեր ընկերության 40-ամյակի հետ: Տարելիցը մեծ մասշտաբով նշվում է Եվրոպայում և Հայաստանում: Ես պետք է ասեմ,որ վերջին տարիներին ձեր հարևան Ադրբեջանում ընդհանրապես փակեցին ԵԱՀԿ-ի գրասենյակը: Իսկ այստեղ ընդհակառակը՝ և նախագահն է ընդառաջում մեր ղեկավարներին և արտգործնախարարը: Հայաստանը ԵԱՀԿ-ին որպես գործընկեր է դիտարկում»,-ընգծեց Անդրեյ Սորոկինը:

Ինչ տեսք ուներ ջրագիծը նախկինում և հիմա. ամենը կարելի էր տեսնել ցուցադված լուսանկարներում: 4կմ ջրագիծը մաքրվել է թփերից ու ազատվել հողից ու քարերից: Իսկ 36մ երկարությամբ խողովակը ամբողջությամբ մաքրվել: Վերականգնվել են ջրանցքի վնասված պատերը և մետաղյա խողովակների վնասված հատվածները:
4կմ ոռոգման ջրանցքի վերականգնումով Սյունիք համայնքի 160 ընտանիքներ ապահովվում են ջրով: Իսկ գյուղատնտեսներին հնարավորություն է տրվում ոչ միայն մշտապես օգտվել մաքուր ջրից,այլև ստանալ էկոլոգիապես մաքուր բերք:
Սյունիք համայնքի ղեկավարի խոսքով այսուհետ գյուղացին բերքի իրացման խնդիր չի ունենա:

Մարզի ղեկավարը Սյունիք և Աճանան համայքների «Մայր առու» ջրագծի վերականգնումը ողջունելի համարեց՝միաժամանակ կարևորելով հետագա պահպանությունը: Համայնքի ղեկավարը այս հարցում անելիքներ ունի:

Աշխատանքներին տեղում ծանոթանալուց հետո համայնքի ղեկավարը և ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները կտրեցին ժապավենը :
Սյունիք համայնքից հետո հաջորդ կանգառը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերն էր:
Այստեղ ևս ԵԱՀԿ գրասենյակի և ՄԱԿ-ի գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի մջոցներով հնարավոր է եղել հասնել արդյունքի: 2014թ-ին շենքի տանիքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ համակարգ: Դիսպանսերի տնօրեն Արարատ Վարդանյանը հյուրերին ներկայացրեց,թե ինչքանով են թեթևացել հոգսերը շնորհիվ այս բարեգործության:

Շնորհիվ արևային ջրատաքացուցիչների դիսպանսերը ոչ միայն ապահովված է անհրաժեշտ տաք ջրով,այլև կարողացել է 2մլն դրամի չափով տնտեսում կատարել: Մարզի ղեկավարը դեսպանի հետ միասին շրջայց կատարեցին շենքի տարածքում:Ծանոթացան մյուս խնդիրներին: Մարզպետը հետաքրքրվեց,թե ինչ չափով են վարձատրվում դիսպանսերի աշխատակիցները կատարած աշխատանքի դիմաց:Պարզվեց,որ միջինը 65-70 հազար դրամ:
Արարատ Վարդանյանը վերջում հյուրերին շնորհակալագրեր հանձնեց:
ԵԱՀԿ-ի քառասունամյակի շրջանակներում մարզ կատարած այցի ընթացքում Անդրեյ Սորոկինը հակիրճ ներկայացրեց գրասենյակի կատարածը վերջին տարիներին: Ամփոփիչ ելույթի ընթացքում դեսպանը ընդգծեց՝ Հայաստանի հետ կազմակերպությունը ակտիվ համագործակում է՝այդ թվում Սյունիքի մարզի:
2015-ին ԵԱՀԿ-ն մտադիր է նաև աջակցել Սյունիք համայնքում բարձր քանակությամբ թունավոր տարրեր պարունակող աղտոտված հողերի կառավարման գործին:
Հերմինե Միքայելյան