Վաչագանը մաքրվում է

Spread the love
Վաչագանը մաքրվում է

Երկու օր է արդեն Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքները սկսվել են: Առավոտից «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի աշխատակիցները ՝համապատասխան տեխնիկայով գործի էին անցել:
«Գետի այս ծավալի մաքրման աշխատանքների համար խոշոր գումարներ են պահանջվում: Եվ բնականաբար ձեռնարկության շնոհիվ է հնարավոր եղել քաղաքապետարանի նախաձեռնությունը կյանքի կոչել»,- նշում է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետը: Թե ֆինանսապես և թե անհրաժեշտ տեխնիկայով աջակցել է ԶՊՄԿ-ն:
«Մոտ տասը տարի է գետը չէր մաքրվել»,-ասում է Արմեն Ստեփանյանը :

Կապանի ԲԿ-ի հարակից հատվածից սկսած տեխնիկան մաքրելով առաջ էր շարժվում: Եվ այդպես մինչև Ողջիի և Վաչագանի հատման կետը:
Գետում առկա հսկա քարերը, աղբն ու ավազը հավաքելուց հետո կուտակվածը դուրս է բերվում և տեղափոխվում: Մաքրման և բարեկարգման աշխատանքները կընդգրկեն մոտ 920մ տարածքը:

Մինչ Վաչագան գետի հունի մաքրման և բարեկարգման աշխատանքներին անցնել քաղաքապետարանը համապատասխան գրություն էր ուղարկել Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն և Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժին: Նամակում ասված էր,որ հսկա քարերը հնարավոր չէ ձեռքով հանել և անհրաժեշտ է գետում աշխատել տեխնիկայով: Ջրային ռեսուրսների կառավարման գործակալություն պետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց,որ համապատասխան ցուցումներին հետևելու դեպքում բուսական աշխարհին՝մասնավորապես ձկներին, վնաս չի հասցվի:
Ինչ վերաբերում է Ողջի գետին, այն մոտ 4 տարի առաջ էր մաքրվել Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության ֆինանսական աջկացության շնորհիվ:

Հերմինե Միքայելյան