Գրքի շնորհանդես մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում

Spread the love

Գրքի շնորհանդես մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում

Ե՞րբ է առաջին անգամ ավտոմեքենա մտել Կապան կամ ո՞ր թվականին հայրենի քաղաքի երկնակամարում ուղղաթիռ երևաց. « Կապան. ուրավգծեր երկրամասի պատմության» գրքում կգտնեք այս և այլ հարցերի պատասխանները: Հեղինակը Սյունիքում հայնտի տոհմից սերած Սմբատ Ռոլանդի Մելիք-Ստեփանյանն է: Պապի պատմածներից, հոդվածներից ու տարբեր փաստաթղթերից օգտվելով՝ նա մեկ գրքում է զետեղել հարազատ քաղաքի հնագույն պատմությունը՝ հասցնելով մինչև 20-րդ դարի 80-ական թթ-ը: Սմբատ Մելիք-Ստեփանյանի մահվանից 5 տարի անց նրա տարիների չարչարանքը ժողովվեց մեկ գրքում և լույս ընծայվեց «Անտարես» հրատարակչության կողմից: Օրերս մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը:

«Կապան. ուրավգծեր երկրամասի պատմությանը»- լույս է ընծայվել ԶՊՄԿ ՓԲԸ-ի և Կապանի քաղաքապետի հովանավորությամբ: Աշոտ Հայրապետյանն իր ելույթում նշեց, որ գիրքը տպագրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:
Իսկ խմբագրել է Շ.Մովսիսյանի անվան պատմության թանգարանի տնօրեն Արմեն Գևորգյանը:

Արմեն Գևորգյանը գրքի նախաբանում ընգծել է՝ մենագրության մեջ օգտագործված բազմաթիվ սկզբնաղբյուրներից որոշներն առաջին անգամ են գիտական շրջանառության մեջ դրվում:
Իսկ Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը և Լեռնաձորի միջն. Դպրոցի տնօրեն Ռոբերտ Գրիգորյանը հակիրճ ներկայացրին սեփական նկատառումները: Միաժամանակ ընգծելով,որ սա Կապանի համապարփակ եւ ամբողջական պատմությունը ներկայացնելու առաջին փորձն է:

Սմբատ Ռոլանդի Մելիք-Ստեփանյանը ծնվել է 1962թ. Կապանում, ավարտել ԵՊՀ պատմության ֆակուլտետը, աշխատել Կապանի երկրագիտական թանգարանում, քաղաքի դպրոցներւմ, զբաղեցրել «Կապան» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը, մասնակցել արցախյան պատերազմին, բաժիններ ղեկավարել Սյունիքի մարզպետարանում: 2007 -2010թթ-ը Եղեգի միջնակարգ դպրոցի տնօրենն էր:
Կապանի զինկոմի տեղակալ մայոր Գարիկ Ներսիսյանը ներկայացրեց մարտական ընկերոջ՝ Սմբատ Մելիք-Ստեփանյանի կերպարը և թե ինչպիսի ուղի է անցել :

Գրքի շնորհանդեսին ներկա էին հեղինակի ընտանիքի անդամները, ընկերները, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, մանկավարժներ:

Հերմինե Միքայելյան