Կապանում բացվեց ժուռնալիստների»Ասպարեզ» ակումբի քաղաքացիական կենտրոնը

Spread the love

Կապանում բացվեց ժուռնալիստների"Ասպարեզ" ակումբի քաղաքացիական կենտրոնը
Ժուռնալիստների «Ասպարեզ «ակումբը քաղաքացիական-երիտասարդական կենտրոններ բացեց Կապանում և Եղեգնաձորում: Գրասենյակները կգործեն «Պահանջատեր հասարակություն ՝հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը կյանքի է կոչվել «Ասպարեզ» ակումբի և ԱՄՆ միջազգային օժանդակությամբ Թրանսփարենս Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի համատեղ ուժերով: Ըստ կազմակերպիչների կենտրոնը առաջիկա 5 տարիների ընթացքում համախմբելու է ակտիվ երիտասարդներին,որոնք կպաշտպանեն հանրային շահերն ու գաղափարները: Երիտասարդները կմասնակցեն սեմինարների: Բացի այդ նրանք մշտադիտարկումներ կիրականացնեն բուժհաստատություններում, կրթօջախներում : Արդյունքում կկազմվեն հաշվետվություններ: « Ասպարեզ» ակումբի նախագահը նորաբաց գրասենյակում հանդիպեց կապանցի երիատասարդների հետ և խոսեց անելիքների մասին:

Ակտիվ երիատասարդների հետագա անելիքները առավել պատկերավոր ներկայացնելու համար « Ասպարեզ « ակումբի նախագահը միջազգային փորձը մեջբերեց: Օրինակ ի՞նչպիսի քայլեր ձեռնարկել քաղաքի աղբահանության խնդիրները լուծելու համար: Իսկ կոնկրետ ոլորտների՝օրինակ հանքաարդյունաբերություն, ՏԻՄ ընտրություններ , վերաբերյալ հարցեր մշակելու համար երիտասարդները կմասնակցեն համապատասխան երկօրյա դասընթացների:
Լևոն Բարսեղյանը նաև ընդգծեց. «Պահանջատեր հասարակություն ՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրով չպետք է սահմանափակվել:
» Չպետք է կառչել միայն այս ծրագրից: Հնարավոր է,որ 5 տարի հետո կենտրոնը այնքան զարգանա,որ կարիք ունենա վերածվելու ինքնուրույն հասարակական կազմակերպության»,-պարզաբանեց նա:

Մասնակիցները հարցեր ուղղեցին ղեկավարին: Խոսվեց ծրագրի տևողության ընթացքում կատարվելիք քայլերի մասին: Լևոն Բարսեղյանը նշեց,որ 5 տարվա ընթացքում տարբեր ոլորտներում անցկացվող մշտադիտարկումներից ակնկալվում է դրական տեղաշարժեր հիմնարկ-ձեռնարկություններում: Ներկա գտնվող ՀԿ-ն ներկայացուցիչները նշեցին,որ կառույցները արդեն ունեն նմանատիպ փորձ և նմանատիպ մշտադիտարկումները նորություն չեն:
5 տարի տևողությամբ ծրագրի արժեքը կազմում է 3,5 մլն դոլար,որի 7 տոկոսը «Ասպարեզ» ակումբինն է :

Հերմինե Միքայելյան