Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում

Spread the love
Գեղանուշի պոչամբարի թեման քննարկվեց Կապանի քաղաքապետարանում

Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված քննարկման թեման այս անգամ Գեղանուշի պոչամբարն էր: 2007-2008թթ-ից այն շահագործվում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության կողմից:
Պոչամբարի կայունության բարձրացման աշխատանքային նախագիծը համացանցում քննարկումների և տարաձայանությունների առիթ դարձավ:
Այդ իսկ պատճառով էլ ձեռնարկության գլխավոր տնօրենն ու համայնքի ղեկավարը նախապես ընդգծեցին.

«Հստակորեն ասեմ,որ այստեղ Գեղանուշի պոչամբարը ընդլայնելու ծրագիր չունենք:Այսպիսի բան գոյություն չունի: Ներկայիս ծրագիրը պարզապես պոչամբարի կայունության բարձրացմանն է վերբերում՝բավականին հսկայական ներդրումներով:Նկատի առնելով,որ տարաձայնություններ տարածողները այսօր այստեղ են, հստակորեն ասեմ,եթե այս հանրային լսումը պիտի դարձվի այդ մարդկանց կողմից հիմնարկը հարվածելու և հիմնարկի հասցեին զրպարտական խոսքեր ասելու, ես անմիւապես կասեցնելու եմ այս լսումը: Մեր նպատակը այսօր ծրագիրը ներկայացնելն է և դուք ձեր հարցումները արեք ծրագրի մասին»,-պարզաբանեց ձեռնարկության ղեկավարը:

«Օրակարգում վերջին կետով հարց ու պատասխաններ են նախատեսված:Բնականաբար բոլոր հարցերը պետք է լինեն կոռեկտության սահմաններում, ենթատեքտեր քաղաքական չպարունակեն և լինեն ուղղված զուտ նախագծի քննարկմանը և նրա դրույթներին»,-նշեց Աշոտ Հայրապետյանը:

Հանրային քննարկմանը ներկա էին նաև ԶԼՄ-ների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ, ՀՀ բնապահպանության նախարարության փորձաքննական կենտրոնի աշխատակիցներ,իրավաբաններ և քաղաքացիներ:
«Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության վարչական ծառայությունների գծով տնօրեն Վահե Վարդանյանը ներկայացրեց պոչամբարի պատնեշի և հարակից ջրերի կառավարման և վնասազերծման համար նախատեսվող քայլերը: Իսկ ամբողջը առավել պատկերավոր ցուցադրվում էր պաստառի վրա:

«Էյ Թի Էմ Էս Սոլյուշնս» ՍՊԸ բնապահպանական փորձագետը նշեց,որ նախնական ուսումնասիրություններ են կատարվել և շրջակա միջավայրին դեռ որևէ վտանգ չի սպառնում:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետ Ազգանուշ Դռնոյանը ընգծեց ՝ փաստաթղթի նախնական հայտը վերջնական չէ, իսկ ծագած հարցերը ներկայացվել են «Դանդի Փրիշս Մեթալս Կապանին» վերջնական տեխնիկական առաջադրանք կազմելու համար:

Ներկաները անհասկանալի հարցեր և թվային անճշտություններ բարձրաձայնեցին: Ազգանուշ Դռնոյանը տեղեկացրեց՝ նախնական փուլում իրենց կենտրոնը ձեռնարկությունից նախագծեր պահանջելու իրավունք չունի, դրանք կներկայացվեն հանրային լսումների հաջորդ երկու փուլում:
Գեղանուշի պոչամբարի կայունության բարձրացման աշխատանքային նախագծի ամփոփագրում նշված էր. նախագիծն իրականացվելու է համաձայն միջազգային լավագույն փորձի, բնապահպանության և անվտնագության պահանջներին համապատասխան:
Կբարձրացվի պոչամբարի սեյսմակայունությունը, կբացառվեն հնարավոր արտահոսքերը:
Գեղանուշի պոչամբարը կառուցվել է 20-րդ դարի 60-ական թթ-ի սկզբին,շահագործվել՝ 1962-1983թթ-ին: Այս ընթացքում պոչամբար են տեղափոխվել 4,6 մլն մ խորանարդ պոչեր,որի արդյունքում պատնեշի բարձրությունը աճել է 28մ-ով:

Հերմինե Միքայելյան