Երգող շատրվանները շուտով կհիացնեն կապանցիներին

Spread the love
Երգող շատրվանները շուտով կհիացնեն կապանցիներին

Վերջին օրերին կապանցիներին առավել շատ հետաքրքրող հարցերից է երգող շատրվանների հանդիսավոր բացման օրը: Գարեգին Նժդեհի հրապարակում ընթացող աշխատանքներին ծիկրակող անցորդները «Ռազբիլդինգ» ՍՊԸ-ի շինարարներին օրական մի քանի անգամ այս մասին են հարցնում: Մարդկանց ներթափանցող հայացքները ավելի են շատանում,երբ մասնագետները երաժշտությունն են փորձարկում: Երգացանկը ընտրվել է պատվիրատուի՝ «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից : Դասական ու էստրադային երաժշտության հնչյունների ներքո ջրի շիթը պետք է պարի ու հաճույք պատճառի ներկաներին:
Սա նվեր է Կապանին,-նշում են շինարարները:

» Հանգստյան գոտու նորոգման և երգող շատրվանների կառուցումը մոտ մեկ շաբաթից կավարտվեն»,-պարզաբանում է «Ռազբիլդինգ» ՍՊԸ-ի շինարարության գծով ղեկավար Ջեյմս Վարդանյանը : Իսկ այս պահին 1000քմ տարածք ընդգրկող շինհրապարակում ընթանում են արտաքին հարդարման և լվացման աշխատանքներ:

Շուրջը ասֆալտապատվել է, մի մասում հող է ցանվել,որը ժամանակի ընթացքում կպատվի կանաչ գազոնով: Նախատեսվում է նստարաններ տեղադրել: Աշխատանքների ընթացքում որոշակի փոխություններ և շտկումներ են կատարվել ,ինչպես որ սովորաբար է պատահում,-ասում է «Ռազբիլդինգ»ՍՊԸ-ի շինարարարության գծով ղեկավարը :

Երգող շատրվանները շուտով կհիացնեն կապանցիներին

Վարպետների ու մասնագետների ձեռագիրը անմիջապես է զգացվում: Մայրաքաղաքից հետո Կապանը հանրապետությունում միակ քաղաքն է, որտեղ այսչափ հզոր լուսային էֆեկտներով շատրվաններ են տեղադրվել: «Վաելկոն» ՍՊԸ գլխավոր ինժեների խոսքով սարքավորումները չժանգոտվող և ջրադիմացկուն են: Ամեն մի մանրուք նախապես հաշվի է առնվել:
Տարածքում ոչ մի էլեկտրական լար չի նկատվում: Դրանց հետ միասին օդափոխության համակարգը, էլեկտրական ջրամատակարարման պոմպերը կպահպանվեն հատուկ նախատեսված ստորգետնյա սենյակներում:

«Նախագծին համապատասխան տեղադրվել են 36 լուսատուներ՝ մետաղահալոգեն լամպերով»,-ասում է Սամվել Եպոյանը:

Բարձրության վրա տեղադրված քամու տվիչը կկարգավորի ջրի շիթի ուժգնությունը: Այսինքն՝ ուժեղ քամու դեպքում այն կնվազեցնի:

Ներդրված ֆիլտրման համակարգի օգնությամբ ջրավազանների ջուրը ինքնաբերաբար կմաքրվի:
Աշխատանքների ամբողջ ֆինանսկան բեռը իր վրա է վերցրել ԶՊՄԿ ՓԲԸ: Շինարարների խսքով սննդի և գիշերակացի ծախսերը ևս հոգացել է ձեռնարկությունը:
Նախնական տվյալներով հանդիսավոր բացումը կկազմակերպվի հոկտմեբերի 17-ին:

Հերմինե Միքայելյան