Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն մարզում ավարտված է

Spread the love

Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն մարզում ավարտված է

Գարնանացան գարու միջին բերքատվությունը մարզում այս տարի կազմել է 12- 14 ցենտներ։ Ցուցանիշը բավականին ցածր է։ Պատճառը երաշտն է դարձել։ Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը գումարային դժվարանում է նշել, բայց որ տուժել են դա միանշանակ է։ Օրինակ անցած տարի գարու բերքատվությունը կազմել էր մինչև 27 ցենտներ , բնականաբար տարբերությունը մեծ է։
Հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքն ամբողջովին ավարտված է ։ Ցորենից 30-31 ցենտեր միջին բերքատվություն է եղել։ Մարզում սկսվել են աշնանացանի աշխատանքները։ 4 հազար հեկտարի վրա գյուղացիները արդեն ցանքս են կատարել։
Գյուղատնտեսության ոլորտը պետության համար գերակա ճյուղ է։ Այն զարգացնելու համար հողի մշակներին տարատեսական օժանդակություններ են ցուցաբերվում։ Խոսքը վերաբերում է շուկայականից էժան գներով ազոտական պարարտանյութ և դիզվառելիք ձեռք բերելու մասին։
Գարու ցածր բերքատվության կողքին բանջարաբոստանային մշակաբույսերի աճ է գրանցվել ։Արդյոք մարզի ֆերմերները իրացման խնդիր ունեն՝ Սամվել Թանգյանի խոսքով առայժմ ոչ,սակայն, չի բացառվում, որ կաղամբի բերքահավաքի ժամանակ գյուղացիները բախվեն այդ խնդրին։