Սեպտեմբերի 21-ին մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը

Spread the love

Սեպտեմբերի 21-ին մահացել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը
Մահացել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար, Հանրապետության նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը:
Նա տևական ժամանակ է բուժման կուրսեր էր անցում Գերմանիայում:
Հոգեհանգստի, հուղարկավորության օրը դեռ հայտնի չէ:

Արմեն Խիկարի Մովսիսյանը ծնվել է 1962 թվականի հունվարի 13-ին Կապան քաղաքում։ 1978-1983 թթ. սովորել Երևանի Կ.Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտը,1984-1989 թթ. Համամիութենական թեթև արդյունաբերության ինստիտուտը։ 1977-1977 թթ. աշխատել հայկական ՍՍՀ առևտրի մինիստրության «Հայառշին» վերանորոգման տրեստի Ղափանի N 1 տեղամասում բանվոր, այնուհետև 1983-1991 թթ. Ղափանի տրիկոտաժի ֆաբրիկայում վարպետ, բրիգադիր, արտադրամասի պետ, գլխավոր տնօրենի տեղակալ
1991-1992 թթ. Կապանի քաղխորհրդի գործկոմում՝ նախագահի առաջին տեղակալ։Արմեն Մովսիսյանը 1993-1997 թթ. Կապանի «Էլեկտրոն» գործարանի՝ տնօրեն էր։
1997-1998 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ տնօրեն
1998-2000 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն, «Հարավային էլեկտրացանց» ՊՓԲԸ՝ գործադիր տնօրեն
2000-2001 թթ. ՀՀ էներգետիկայի նախարարություն՝ նախարարի տեղակալ
2001 թ հուլիս-դեկտեմբեր ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե՝ նախագահի տեղակալ
2001թ. ապրիլի 18-ից 2008թ. ապրիլի 22-ը — ՀՀ էներգետիկայի նախարար։
2008թ. ապրիլի 22-ին նշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար[1]։
2012թ. հունիսի 16-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար։
2013թ. մայիսի 8-ին վերանշանակվել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնում [2] և պաշտոնավարել մինչև 2014թ. ապրիլի 30-ը։
2014թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդական։
Ամուսնացած էր, ուներ երկու երեխա։