Պարգևատրվել է «Սոսի» հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը

Spread the love
Պարգևատրվել է "Սոսի" հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը

Կապանում տեղակայված Ն զորմասում անկախության 24-րդ տարեդարձի նվիրված հանդիսավոր միտինգի ժամանակ պարգևատրվել է նաև «Սոսի» հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը։ՀՀ պաշտպանության նախարարի՝ Սեյրան Օհանյանի անունից Ռոբերտ Օհանջանյանը ստացել է «Անդրանիկ Օզանյան» մեդալ։
Պարգևատրվել է "Սոսի" հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը
Ռոբերտ Ռազմիկի Օհանջանյանս ծնվել է 1973 թ. Հունիսի 3-ին Կապան քաղաքում: 1980 թ. ընդունվել է Կապան քաղաքի թիվ 10 միջն. դպրոցը , որը ավարտել է 1990 թ.:
1991-1992 թթ. աշխատել է Կապանի թռչնաֆաբրիկայում որպես փականագործ:
1992 թ. հոկտեմբերին զորակոչվել է ՀՀ ԶՈւ , ծառայել թիվ 20044 և 84029 զորամասերում : 1994 թ. հուլիսին զորացրվել է պահեստազոր: 1997 թ. մինչ այսօր աշխատում է <<Ձագեձոր>> ՀԸ ՍՊԸ-ում , որպես օպերատոր-վարորդ : Ամուսնացած է , ունի երկու երեխա:
ՄԱՐՏԱԿԱՆ ՈՒՂԻ

Պարգևատրվել է "Սոսի" հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը
Ռոբերտ Ռազմիկի Օհանջանյանը 1992 թ. հոկտեմբերին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ:
Ծառայել է 20044 զորամասում: 1993 թ. հունվարին տեղափոխվել է Կապանում տեղակայված 97-րդ մոտոհրաձգային բրիգադ (հրամանատար այժմ՝գեներալ-լեյտենանտ Մ.Գ. Գրիգորյան) : Բրիգադի երկրորդ մոտոհրաձգային գումարտակում (հրամանատար,այժմ՝պահեստի գնդապետ
Վ.Մ. Ալեքսանյան), որպես գնդացրորդ, այնուհետև որպես ականանետի նշանառու մասնակցել է Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի պաշտպանական մարտերին:
1993 թ. մայիսից տեղափոխվել է նույն բրիգադի վերանորոգման վաշտ (հրամանտար Ա.Կույումջյան ), որպես վարորդ : Բրիգադի կազմում մասնակցել է Կուբատլուի և Զանգիլանի ուղղությամբ ծավալված մարտական գործողություններին, այնուհետև շարունակել հարավ-արևելյան ուղղությամբ՝մինչև Հորադիզ կայարանի շրջան:
1994 թ. հունվարից մինչև զինադադար մասնակցել է Հորադիզի տարածաշրջանում ծավալված թեժ մարտերին: Ժամանակ առ ժամանակ գործուղվել է տարբեր ստորաբաժանումներ և կատարել մարտական առաջադրանքներ:
Զորացրվել է 1994 թ. հուլիսին:
Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես հայրենիքին նվիրված մարտիկ, ցանկացած մարտական առաջադրանք կատարել է ժամանակին և անթերի: Վայելում է մարտական ընկերների սերն ու հարգանքը:
Պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» մեդալով, «1992-1994 թթ. Մարտական գործողությունների մասնակից» և «97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի»-ի 15- ամյակի կրծքանշաններով:

Պարգևատրվել է "Սոսի" հեռուստատեսության օպերատոր Ռոբերտ Օհանջանյանը