Անկախության տոնը մարզկենտրոնում

Spread the love
Անկախության տոնը մարզկենտրոնում

«Այսօր մեր երկրում մեծ տոն է: Մենք նշում ենք մեր անկախ պետության 24-րդ տարեդարձը: Մի երիտասարդ պետություն,որը կայացել է մեր արյան, մեր քրտինքի,մեր մաքառման արդյունքում: Տղաներ,որոնց մի մասը կանգնած է մեր կողիքն և որպես մեր ավագ սերնդի շարունակող ցանկանում եմ բոլորս հիշենք և չմոռանանք,որ մենք պարտավոր ենք այն գորը,այն ձեռքբերումները ամրապնդել,որը մեզ մեր ավագ սերունդն է մեզ թողել».
այսպես սկսեց իր ելույթը Կապանում տեղակայված Ն զորամասի հրամանատարը՝ դիմելով շարք կանգնած զինվորներին ու ներկաներին: Ամեն տարի ՀՀ անկախության տոնին նվիրված քաղաքային տոնակատարություններին անցնելուց առաջ նախ զորմասում հանդիսավոր քայլերթ է կազմակերպվում: 24-րդ տարեդարձը ևս բացառություն չէր:
Հրամանատարի ողջույնին հետևեցին բարեմաղթանքի խոսքեր անկախ Հայաստանի ժողովրդի հասցեին: Իսկ ծառայակից ընկերներին ու հրամանատարական կազմին տոնական օրվա առթիվ հրետանավորների անունից շնորհավորեց կրտսեր սերժանտը:

«Շարքում կանգնած տղաներիցդ շատերը անկախոթւյան սերունդն եք: Անկախություն,որ ձեռք է բերվել արյան ու պայքարի գնով: Պարտավոր եք ձեր աշխատասիրությամբ ու ծառայությամբ շարունակել պապերի ու հայրերի սկսած գործը»,-հնչեցին ելույթնրի ընթացքում: ԵԿՄ-ն անդամներից բացի զորամասի հրամանատարությանը ու ներկաներին շնորահվորեցին նաև պատանի երկրապահները:

«ՀՀ անկախության գործին ամեն մի հայորդի ունեցավ իր մասնակցությունը»,-աղոթքից հետո դիմեց ներկաներին Կապանի Սբ. Մ. Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վահան Քահանա Հեբոյանը:

Մի խումբ զինվորականների ու արցախյան պատերազմի մասնակիցների հուշամեդալներ և պատվոգրեր հանձնվեցին: Իսկ այս ընթացքում մարզպետարանի բակը աստիճանաբար մարդաշատ դարձավ:
Ցուցադրված զենքն ու սպառազինությունը շատերին էին հետարքրքել: Մինչ հրապարակը կտրամադրվեր հետախուզական վաշտի տղաներին, հավաքվածները առիթ ունեցան մոտիկից ուսումնասիրելու դրանք: Բացի այդ զինվորական համզգեստով տղաները մեկ -երկու բառով ներկայացրին,թե որը քանի և ինչ տեսակի մասերից է բաղկացած :

Օրվան մարտական ու տոնական շունչ էին հաղորդում նաև բնակիչների զինվորական համազեստները: Ոմանք այս օրվան ոչ միայն սպասել,այլև հատուկ պատրաստվել էին:
Օրվա առթիվ մարզեպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորանքի խոսքը ևս հնչեց:

Շնորհավորանքներին հետևեց Ն զորամասի հետախուզական վաշտի տղաների ցուցադրական ելույթը,որին հատկապես փոքրիիկները մեծ անհամբերությամբ էին սպասում:

Հերմինե Միքայելյան