Արևային էներգիա արտադրողները ողջունում են կառավարության որոշումը

Spread the love
Արևային էներգիա արտադրողները ողջունում են կառավարության որոշումը

«Կապույտ հարթության վրա գտնվող սիլիկոնի օգնությամբ է տեղադրված սարքը կլանում արևից ստացվող ջերմությունը,իսկ հետո արդեն շղթայաբար փոխանցվելով՝ վերածվում էներգիայի։ «Սյունիքի թռչնաֆաբրիկա» ՍՊԸ-ում տեղադրված 500լ-ոց ջրատաքացուցիչ սարքը ի զորու է մորթման արտադրամասը տաք ջրով ապահովելու։
Իսկ քիչ հեռվում տեղադրված լուսավորության պանելները՝ թռչնանոցներին 24-ամյա ցերեկային լույսով ապահովելու համար են, ինչը շատ կարևոր է թռչունների աճի համար։ Եվ այս ամենը կատարվում է գումար տնտեսելով», — ասում է «Էկո էներջի» ՍՊԸ-ի հիմնադիր Արտակ Հայրապետյանը։ Վերջինս ընկերությունը հիմնադրել է ապրիլին, մինչդեռ արդեն մի քանի տնտեսվարողների հետ նմանատիպ սարքեր տեղադրելու պայմանավորվածություն կա ։
Արտակ Հայրապետյանի խոսքով սարքերը անգամ ձմռան ցուրտ եղանակին կարող են ցանկալի արդյունք տալ։ Արևայինը էներգիան ոչնչով չի զիջում։

«Կախվածություն կա տարվա եղանակից, բայց այսօրվա տեխնոլոգիաները այնքան զարգացած են,որ դա այդքան էլ չի ազդում: Նույնիսկ ձմռան ցուրտ ամիսներին սարքերը կարող են ջուրը եռման աստիճանի հասցնել»,-ասում է:

Սարքերի տեղադրման գործում ուսումնասիրվում և հաշվի է առնվում ամեն ինչ՝ սկսած շենքի տանիքից։
«Արևային ջրատաքացուցիչներ կամ լուսավորության պանելներ տեղադրել ցանկացողներին որոշակի ժամկետով համապատասխան վարկեր են տրամադրվում ՝տարեկան 15 տոկոսադրույքով։ Կոմունալ վճարների փոխարեն բաժանորդը վարկն է մուծում,որ հետո արդեն 15-20 տարի շարունակ օգտվի արևային էներգիայից և կիսով չափ տնտեսի ծախսը»,-վստահեցնում են ոլորտի ներկայացուցիչները։
Ի տարբերություն լուսավորության պանելների,արևային ջրատաքացուցիչները առավել մատչելի են։ Արտակ Հայրապետյանի խոսքով գները դեռ կիջնեն:

«Ւհարկե,սա մրցակցություն կառաջացնի:Եվ սակագինը կիջնի և տեղադրվող սարքերի արժեքները:Գործընթացը դեռ նոր է Հայասատանում»,- պարզաբանում է Արտակ Հայրապետյանը:

ՀՀ կառավարությունը խթանում է վերականգնվող էներգիայի ոլորտի զարգացումը և այդ նպատակով հավանություն տվեց «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» և մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթին: Յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ կկարողանա իր տան տանիքին տեղադրել արևային պանելներ, արտադրել էլեկտրաէներգիա և վաճառել էլեկտրական ցանցերին:
Այս որոշումներով կառավարությունը զարկ է տալիս արևային էներգետիկայի զարգացմանը:

«Շատ ողջունելի որոշում է, նաև նպաստող , որ ոլորտը զարգանա: Այս որոշումը հնարավորություն է տալիս ոչ մեծ սպառողներին ավել արտադրած էներգիան վաճառել էլցանցերին:Այս որոշումը զգալի թեթևացնում է ամբողջ համակարգի ծախսը:Օրինակ ֆոտոոլտայիկ համակարգերը իրենց ծախսով մոտ 30-40 տոկոսով նվազեցնում են ինքնարժեքը: Քանի որ արդեն կարիք չկա մարտկոցների դեպո դնելու»,-ընգծում է «Էկո էներջի» ՍՊԸ-ի հիմնադիրը:

Վերոնշյալ գործընթացն ազատվելու է բոլոր տեսակի հարկերից, իսկ մինչև 150 կվ հզորություն ունեցող սարքերի տեղադրումը ազատվում է լիցենզիայի առկայության պահանջից:

Հերմինե Միքայելյան