3 ամիս տևած նորոգումն ավարտվել է

Spread the love

3 ամիս տևած նորոգումն ավարտվել է
Արցախյան գոյամարտում զոհված 177 կապանցիներից 136 ննջում են Բաղաբուրջի հուշահամալիում։ ՈՒխտատեղի դարձած եղբայրական գերեզմանոցում երեք ամիս տևած նորոգման աշխատանքները ավարտվել են։ Տարիների ընթացքում ճաքճքած, արևից ու անձրևից խամրած քարերը փոխվել են ։
Հայրենիքի համար նահատակված հայորդիների հուշահամալիրի տարածքում նման մեծածավալ նորոգման աշխատանքներ առաջին անգամ են իրականացվում։ Այս հարցում քաղաքապետարանին աջակցել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատn ու անհատներ։ Ձեռնարկությունը համայնքային նշանակության տարաբնույթ նախաձեռնություններին միշտ էլ օժանդակում է ,այս ձեռնարկը մյուսներից առանձնանում է։
3 ամիս տևած նորոգումն ավարտվել է
Ընդհանուր առմամբ 1100 քառակուսի մետր տարածք է բարեկարգվել։ Վերջին երեք ամիսներին շինհրապարակի վերածված հուշահամալիրում էլ հիմա Կապանի կոմունալ ծառայությունն է մաքրման աշխատանքներ կատարում։
Քաղաքային իշխանությունները էական են համարում այս ձեռնարկը։ Հայրենքի նվիրյալների հիշատակը վառ պահելու գործում պատասխանատու են բոլորը։