Սեպտեմբերի 16-ը Հունան Ավետիսյանի սխրանքի օրն է

Spread the love

Սեպտեմբերի 16-ը Հունան Ավետիսյանի սխրանքի օրն էՄեծ հայրենականի ու Արցախյան պատերազմի վետերանների քայլերը տանում են դեպի մանկական զբոսայգի։ Կամաց-կամաց Հունան Ավետիսյանի հուշարձանի շրջակայքը մարդաշատ դարձավ։ Խորհրդային միության հերոսի սխրանքի օրն է այսօր,կնշանակի հիշելու և հիշատակելու առիթ ունեք։
Փողային նվագախմբի հնչյունները խախտեցին լռությունը, ագզի նվիրյալի հուշարձանն էլ զարդարվեց թարմ ծաղիկներով։

Հերոսի անունը կրող կրթօջախի՝ Կապանի համար 9 ավագ դպրոցի սաները հայրենիքի ու ազատության համար մղված մարտերում գիտակցորեն իր կյանքը զոհած հայորդու փառքի մասին շատ են լսել:
Բազմազգ խորհրդային բանակում հայ զինվորները աչքի են ընկել իրենց արիությամբ,իսկ Հունան Ավետիսյանը ընդգրկվելով 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայում մասնակցելով Հյուսիսային կովկասի պաշտպանությանը ու Նովորոսիսկի ազատագրմանը քաջի մահով ընկավ:Ավագ սերժանտի կյանքի և գործունեության մանրամասները ներկայացրին աշակերտները։
Սեպտեմբերի 16-ը Հունան Ավետիսյանի սխրանքի օրն է
Կապանի համար 9 ավագ դպրոցի տնօրենը ընդգծում է ՝ ավանդույթ է դարձել ամեն տարի սեպտեմբերի 16-ին հերոսի արձանի մոտ կազմակերպել այս ռազմահայրենասիրական դասը։ Նպատակը մեկն է նոր սերդին կրթել իրենց պապերի, հայրերի քաջագործություններով, չմոռանալ և գնահատել։