Սեպտեմբերի 25-ին Կապանում աշխատանքի տոնավաճառ կանցկացվի

Spread the love

Սեպտեմբերի 25-ին Կապանում աշխատանքի տոնավաճառ կանցկացվիԿապանի զբաղվածության տարածքային կենտրոնի համար առաջնահերթ խնդիր է պետական աջակցության ծրագրերը նպատակային իրականացնելը։ Գործատու-գործազուրկ հարաբերությունների սերտացման ու անմիջական շփման համար ամենամյա անցկացվող «Աշխատանքի տոնավաճառի» նախապատրաստական փուլում են այս օրերին տարածքային կենտրոնում։ Սեպտեմբերի 25-ին բոլոր շահագրգիռ կառույցները մեկ վայրում կլինեն։

Սեպտեմբերի 25-ին Կապանում աշխատանքի տոնավաճառ կանցկացվի
Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում այսօրվա դրությամբ հաշվառված է 1460 գործազուրկ, 1620 աշխատանք փնտրող։ Տոնավաճառը գործազուրկների համար ուղիղ ճանապարհ է հանդիպելու գործատուի հետ և հենց տեղում ծանոթանալու առաջարկվող աշխատանքի պայմաններին։
Կենտրոնը գործատուներին հիշեցնում է «Աշխատավարձի մասնակի փոխհատուցման» ծրագրի մասին։ Գործազուրկին աշխատանքի վերցնելով վճարվելիք աշխատավարձի 50 տոկոսը պետությունը կտրամադրի։ Ծրագրի շրջանակներում երկու քաղաքացիներ արդեն գտել են աշխատանք նորաբաց «Կապան մոլ» հանրախանութում։ Արթուր Հակոբյանը ակնկալում է, որ այս տարվա աշխատանքի տոնավաճառի ժամանակ էլ կլինեն գործազուրկներ, որոնք կգտնեն սպասված աշխանքը։
Սեպտեմբերի 25-ին Կապանում աշխատանքի տոնավաճառ կանցկացվի

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնը ի տարբերություն մյուս հիմնարկ-ձեռնարկությունների ամառային հանգստի փոխարեն աշխատել է։ Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրի մշտադիրտարկում են կատարել շահառու համայնքներում։
Անմրցունակ անձաց աշխատանքային ունակությունները և կարողությունները զարգացնելու նպատակով կենտրոնը նաև ուսուցման դասընթացներ է կազմակերպում։ Օրինակ առաջիկայում համակարգչային տեխնիկներ մասնագիտությամբ են նախատեսում վերապատրաստում անցկացնել։