Կապանի վերակառուցված հիվանդանոցը հեկտեմբերին շահագործման կհանձնվի

Spread the love

Կապանի վերակառուցված հիվանդանոցը հեկտեմբերին շահագործման կհանձնվիԵրկու տարի երեք ամիս տևած նորոգման աշխատանքների արդյունքում Կապանի բժշկական կենտրոնը ահա այսպիսի տեսք ունի։ Վերակառուցված ու նոր շունչ ստացած հիվանդանոցը շահագործման կհանձնվի եկող ամսվա սկզբին ։ Մինչ այդ շինարարները իրենց տեղը զիջել են բուժսարքավորումների և կահույքի մոնտաժման մասնագետներին ։ «Եվրոպա» ՍՊԸ-ի շինարարության բաժնի պետ Յուրա Նիկոլայանի նախագիծը երկու տարով , ծավալների ավելացման պատճառով երեք ամսով երկարացվեց։
Կապանի վերակառուցված հիվանդանոցը հեկտեմբերին շահագործման կհանձնվի
Տեխնիկական հագեցվածությունը վերաբերում է բժշկական գրեթե բոլոր ծառայություններին ։ Կենտրոնը համալրվել է բազմաֆունկցիոնալ ռետգեն ապարատով եռաչափ ուլտրաձայնային սարքով ,որը կարող է իրականացնել սրտի ու անոթների հետազոտություն։ Աշխատանքները իրականանցնում է «Կոնցոռն-Էներգոմաշ» ՓԲԸ-ի մասնագետները։
Առողջական խնդիրները հաղթահարելու համար կապանցիները ստիպված չեն լինի հասնել մայրաքաղաք։ Նոր բժշկական կենտրոնը լիովին համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Կմատուցվեն ծննդաբերական, թերապևտիկ, վիրահատական ու ինֆեկցիոն ծառայություններ։
Կապանի վերակառուցված հիվանդանոցը հեկտեմբերին շահագործման կհանձնվի

Առողջապահական համալիրի ամբողջ երկայքով հենապատ է դրվել։ Տարածքը բարեկարգվել։ Առողջապահության նախարարության «Առողջապահական համակարգերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Է իրականացվում նորոգումը, ֆինանսավորումը Համաշխարհային բանկին է։
Նոր պայմաններում , նոր սարքավորումներով գործի կանցնի Կապանի բժշկական կենտրոնի անձնակազմը, որին էլ վստահված է ամենակարևորը մարդկանց առողջությունը։