Ինչու՞ է այս տարվա մեղրը սև գույնի

Spread the love

Ինչու՞ է այս տարվա մեղրը սև գույնի

Գեղանկարիչ Հրանտ Էլչյանին բնության մեջ ժրաջան մականունով հայտնի միջատները զարմացրել ու վերստին հիացրել են իրենց վարքով : Ինչպես արվեստագետը ,այնպես էլ տարածաշրջանի մեղվապահների մի մասն այս տարի սև, շագանակագույն ,իսկ որոշ դեպքերում էլ ձյութագույն մեղր են ստացել: Սովորականից թանձր ու անուշաբույր մթերքը մեղվապահների շրջանում քննարկումների առիթ է տվել:
Իրար հետ խորհրդակցելուց , մասնագիտական գրականությունը վերընթեցելուց հետո երկարամյա մեղվաբույծները հանելուկը փորձել են գուշակել.կարծես թե գաղտնիքը բացահայտված է: Սև մեղր ստացել են միջին գոտուց օգտվող մեղուները:

«Միջին գոտի է համարվում Սրաշենը,Ճակատենը, Գեղանուշ,Բաղաբուրջ, Վաչագան, Սյունիք համայքները,-ասում է «Մեղու» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Ղուկասյանը:Ընդհանրապես շոգ եղանակին և անձրևների բացակայության ժամանակ անտառում տերևներից մանանա է հավաքվում: Դա մանանայի խառնուրդ է»,-ասում է Վլադիկ Ղուկասյանը:
«Ծառերիցա և տերևներից է,որ գույնը մուգա: Ռամկաների շրաջանակների սևը չէ դա:Սև մեղրի մեջ մանանա կա,յոդ է պարունակում»,-պարզաբանում է Հրանտ Էլչյանը:

Պարզվում է մանանայով հագեցած մեղրը արտաթորանքեր է պարանուկում,մինչդեռ բաց գույնինը մարդու օրգանիզմը կարող է ամբողջությամբ մարսել: Բայց սա չի նշանակում,որ օգտակարությամբ այն զիջում է:
Մեղրի ասյտեսակ գույնը բնամթերքի սիրահարներին փոքր-ինչ անկնկալի է բերել: Արդյո՞ք գույնի փոփոխությունը վնասակար չէ առողջությանը: Մասնագետները հավաստում են,որ այս տարվա բերքը հարուստ է յոդով: Իսկ գույնը բացատրում են ծառատեսակներով:
Պարզվում է բնության հրաշք միջատները եղանակային նման շոգ պայմանների դեպքում էլ կատարել են իրենց պարտականությունները՝անգամ զոհողության գնով: Իրենց վնասելով մարդու համար օգտակար բերք են ստացել:
» Մանանայի մեղրը շատ վտանագավոր է մեղուների համար: Հատկապես ձվատվությանն է վնաս»,-ասում է Վլադիկ Ղուկասյանը: Իսկ Հրանտ Էլչյանը մեղվապահներին խորհուրդ է տալիս 3 անգամ կերակրել օգդեվիտով:

«Մեղու» ՀԿ-ն նախագահ Վլադիկ Ղուկասյանը շտապում է զգուշացնել մեղվաբույծներին: Անհրաժեշտ միջոցառումներ պետք է ձեռնարկել:
Մեղվապահները վստահ են,որ տարածաշրջանի մեղրը ամենաորակյալն է ու տարբերվում է մյուսներից: Մինդեռ մեղրի վաճառքն ու արտահանումը պակասել է:
«Մեղր գնողները հանրապետությունից դուրս են: Պանրի և մսի գները հասել են մեղրի արժեքին»,-ասում է Հրանտ Էլչյանը:

Տասնյակ տարիներ շարունակ մեղվաբուծությամբ զբաղվող գեղանկարիչ Հրանտ Էլչյանը, ի տարբերություն մյուսների, համարձակորեն ասում է,որ այս տարի մեղրի քանակը բավարար է:

Հերմինե Միքայելյան