60 երեխա օգտվում է մեկ սանհանգույցից

Spread the love
60 երեխա օգտվում է մեկ սանհանգույցից

Նախակրթարանի դաստիարակի օգնականը օրական 2 անգամ պետք է լվանա խաղալիքները, սպիտակ խալաթը փոխի 3 անգամ , կրտեսեր խմբի յուրաքանչյուր երեխայի հասնում է 5քմ տարածք . ԿԳ և առողջապահության նախարարությունների կողմից սահմանված այս և նման այլ սանիտարահիգիենիկ չափորոշիչներով պետք է առաջնորդվեն հանրապետության նախակրթարանները:
Կապանի թիվ 1 ՆՈՒՀ-ի տնօրենի կարծիքով հակասությունները բազմազան են : Նախակրթարանների խնդիրները այնքան ազմաթիվ են,որ չափորոշիչներին մի շարք դեպքերում հետևելը պարզապես անհնար է դառնում:
» Կոնկրետ մեր նախակրթարանում 1 խմաբսենյակը 69քմ է: Ըստ նորմերի յուրաքանչյուր խմբում պետք է լինի 10-14 երեխա,իսկ ԿԳՆ-ն տրված չափորոշիչները 30-ը չպետք է գերազանցի: Խոհանոցը նորոգվել է 2 տարի առաջ,բայց լիարժեք չի համապատասխանում»,-ասում է տնօրենը:

Կան նախակրթարաններ,որտեղ երեխաների թիվը այնքան շատ է,որ անգամ հերթագրվածներից ոչ բոլորին են կարողանում ընդունել: 20-ից ավելի փոքրիկների թիվ 1 մանկապարտեզը այս տարի հետ է ուղարկել՝ընդունելով ընդամները 55-ին: Ննջարաններում անգամ մահճակալները չեն բավականացնում: Ծնողները ստիպված են լինում տնից բերել: Մինչդեռ նախարարությունները պահանջում են մեկ երեխայի կոնկրետ քառակուսի մետր հատկացնել ու ոչ ավելին:
Չնորոգված սանհանգույցը շարունակում է թիվ 1 մանկապարտեզի ցավոտ խնդիրների շարքում մնալ: 1-ը նորոգված է ,իսկ մյուսում դեռևս ջուրը դույլով են լցնում:
«Կրտսեր խմբերում պետք է լինի 2,իսկ միջին և ավագ խմբերում 3 զուգարանակոնք,դա կարողացեել ենք ապահովել,իսկ 2 սանհանգույց դեռ անմխիթար վիճակում են: Մարդը ֆիզիկապես չի կարող այդքանը անել,ինչքան էլ պահանջեն: Այն,ինչ որ մաքրության հետէ կապված,հնարավորինս անում ենք:Մենք դա գիտենք»,-ասում է Քրիստինե Սողոմոնյանը:

Եթե խմբում կա 30 երեխա,ուրեմն պետք է այդքան էլ ջերմաչափ լինի, առավոտյան բուժքույրը պետք է 30 երեխայի ջերմությունը չափի: Հետո դրանք բոլորը վարակզերծի և մտնի մեկ այլ խումբ ու այդպես շարունակ: 2002թ-ի ԱՆ-ի կողմից հաստատված որոշումներով ու նորմերով չի կարող առաջնորդվել 1972թ-ին կառուցված նախակրթարանը,-ասում է Քրիստինե Սողոմնայնը:

Ինչքան էլ խմաբսենյակներ , խոհանոցներ ու սանհանգույցներ նորոգվեն,միևնույն է նախակրթարանների խնդիրները անլուծելի են թվում:
Անելիքներն այնքան շատ են,որ անգամ գլխապտույտ է ռաջանում: Հենց այս դեպքում ,որ գլխավորը 2-ից չես կարող տարբերել:Կապանի թիվ 8 ՆՈՒՀ-ում 60 երեխա օգտվում է մեկ սանհանգույցից: Այս օրինակը բավարար է պատկերացնելու,թե ինչքան անիրական են սահմանված չափորոշիչները:

60 երեխա օգտվում է մեկ սանհանգույցից

Տնօրեն Մարինե Պետրոսյանը ևս քաջատեղյակ է պահանջներին, բայց գործնականում այդ բոլորն իրագործել ոչ միշտ է հաջողվում,-ասում է:

Ինչ վերաբերում է սննդին և մաքրությանը,այս հարցերում 2 մանկապարտեզներում էլ կարողանում են հետևել պահանջներին: Սահմնաված չափաբաժին սննունդը հատկացվում է:
Ամիսը մեկ անգամ էլ Առողջապահության պետական տեսչության Սյունիքի մարզային կենտրոնի աշխատակիցը այցելում է կրթօջախներ և խաղահրապարակի հողից նմուշ վերցնում:

Այդուհանդերձ չնայած խնդիրներին՝ մանկապարտեզների աշխատակիցների չարչարանքը անգնահատելի է.մանավանդ նվազագույն կամ փոքր-ինչ ավելի աշխատավարձի դեպքում:

Առողջապահության նախարարության կողմից հանրապետության բոլոր նախակրթարաններում նախորդ տարվա նոյեմբերին շրջայցեր են կատարվել: Մանկապարտեզների խաղալիքներից սկսած մինչև սնունդ մասնագետների կողմից թերություններ են արձանագրվել: Մի շարք բնակավայրերում որոշ նախակրթարաններ նույնիսկ փակման վտանգի առաջ են կանգնած: Բարեբախտաբար Սյունիքի մարզի մանկապարտեզներից ոչ մեկը այս ցանկում չի հայտնվել:

Հերմինե Միքայելյան