Հոլիվուդյան «Նոն ստոպը» Կապանում էր

Spread the love
Հոլիվուդյան "Նոն ստոպը" Կապանում էր

«Հոլիվուդյան նոն ստոպը» Կապանում էր: Գորիսից հետո մարզկենտրոնը ամերիկյան մշակութային շրջագայությունների քարտեզում 2-րդն էր: 2015-ի ծրագրի մեկնարկը տրվել է Սյունիքից: Նախաձեռնության հեղինակը ԱՄՆ դեսպանատունն է:
Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի տեսադարանից ընտրված երաժշտական ստեղծագործությունները հնչեցին մշակույթի կենտրոնի մեծ դահլիճի բեմից: Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անդամների
վարպետ կատարումների հնչյուններից անմիջապես կարելի էր գուշակել,թե խոսքը որ ֆիլմի կամ մուլտֆիլմի մասին է: «Մատանիների տիրակալը», «Ջեյմս բոնդ», « Ռոմեո և Ջուլիետ». հայտնի էկրանովորումներից ակնթարթներ ցուցադրվելուն զուգահեռ բեմից հնչում էին ջյութակի և թավջյութակի նոտաները. Հանդիսատեսին դասական երաժշտությունը մատուցելու անսովոր ձևաչափ էր սա :

Համերգային ծրագրերը, պարային բեմադրությունները և ֆիլմերի ցուցադրություները կշարունակվեն սեպտեմբերին և հոկտեմբերին : Բոլոր միջոցառումների մուտքը ազատ կլինի:

ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ժակլին Դիլի խոսքով ծրագիրը հաջողվածներից է:

Հայ հանդիսատեսը տարբեվում է ամերիկյանից նրանով,որ վերջինս դեռևս այս ձևաչափով սիմֆոնիկ երաժշտությունը ունկնդրելու առիթ չի ունեցել,իսկ Հայաստանում բնակվողները արդեն իսկ վայելում են կատարումները:
«Ամերիկյան մշակությանի շրջագայություններ 2015-ի» շրաջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարումներին հնարավորություն կունենան ունկնդրելու մեղրեցի և գյումրեցի երաժշտասերները:

Հերմինե Միքայելյան