Աշխատող վերելակը իրականություն է

Spread the love
Աշխատող վերելակը իրականություն է

Երազանք դարձած աշխատող վերելակը այլևս հեռավոր անցյալում չէ: Կապանի Բաղաբերդ թաղամասի բնակիչները սրանում համոզվելու առիթ կունենան : Կառավարության մարզին հատկացրած գումարներն արդեն ծառայում են նպատակին: «Մասնավորապես տասնյակ տարիներ շարունակ անգործության մատնված ու թալանված թվով 2 վերելակներ նորգվել են,-նշում է քաղաքապետի տեղակալ Ռուդոլֆ Սարգսյանը: Վերելակների հիմնանորոգման համար նախատեսված գումարից 4,5 մլն դրամն արդեն ծախսվել է 3-ի վրա,-նշում է պաշտոնյան :
Կառավարության կողմից Կապանի 24 վերելակներ նորոգելու համար տրամադրվել է 25,8մլն դրամ: Բաղաբերդ թաղամասում 2 վերելակ է նորոգվել:Աշխատանքներն ընթանում են 1/2 հասեցում»,-ավելացնում է նա :

Այս տարվա հուլիսին քաղաքապետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը այցելել է մի քանի թաղամասեր՝ևս մեկ անգամ հստակեցնելու անելիքներն ու կատարվող աշխատանքների ծավալները: Պարզվեց,որ վերելակների մի մասի անգամ դռներն են անմխիթար վիճակում,իսկ շարժիչների մասին խոսելն անգամ ավելորդ է:
» Աշխատանքների ընթացքին հետևում են բնակիչները,նաև տեղեկացվել են համատիրության նախագահները.բողոքներից զերծ մնալու համար հետևեն աշխատանքներին: Նորոգումից հետո տեխանվտանգության կենտրոնի աշխատակիցները մինչև դրական եզրակացություն չտան, չենք թույլատրի վերելակի հետագա սպասարկումը իրականացվի»,-պարզաբանում է քաղաքապետի տեղակալը:

Ռուդոլֆ Սարգսյանը վստահեցնում է,որ նախորդ տարիների սխալները չեն կրկնվի: Խոսքը վերաբերում է այն ծախսված գումարներին, որոնք ևս տարբեր աղբյուրներից հատկացվել էին վերելակների նորոգման համար: Մինչդեռ փորձը ցույց է տալիս,որ օրեր անց վերելակները շարունակում էին նախկինի պես չաշխատել:

«Այդ ժամանակ համատիրության նախագահների բացթողումն էր նաև,քանի որ աշխատանքներին պատշաճ չեն հետևել:Տարիներ առաջ վերելակների նորոգման համար գումարներ են ծախսվել,որոնց մասին նրանք նույնիսկ տեղյակ չեն եղել:Այդ պատճառով խորհրդակցոթւյուն ենք արել,զգուշացրել»,-ասում է Ռուդոլֆ Աարգսյանը:

Համատիրության նախագահներին հանձնարարվել է առավել հետևողական լինել, բնակիչների ստորագրություններով դիմել քաղաքապետարան,որոնք կփաստեն ,որ վերելակները մասնագետների կողմից նոգովել են ու պատրաստ են շահագործման: Դրանից հետո էլ քաղաքապետարանը կզբաղվի տեխանվտանգության հարցերով: Միայն այս դեպքում վերելակները կսկեն վեր ու վար անել:

Հերմինե Միքայելյան