Օգօստոսի 15-ից առանց ջրի են մնացել

Spread the love

Օգօստոսի 15-ից առանց ջրի են մնացելՍեպտեմբերի մեկն ու դպրոցական կյանքի առաջին օրերը աշակերտների համար, որպես կանոն, լավ հիշողություններ են դառնում։ Քաջարանի թիվ 6 հիմնական դպրոցի երեխաները ,սակայն այն կիհիշեն շշերով ջուր կրելու և ծարավ հագեցնելու դրվագներով։ Առաջին անգամ դպրոցի շեմին ոտք դրած Արենն ու Մարատը 45 րոպե տառերն ու թվերը սրտելու հետ մեկտեղ ուսուցչից ջուր են խնդրում,իսկ պահարանին դրված դատարկ շիշն է , որը սպառվել էր 2-րդ դասաժամից հետո։

Օգօստոսի 15-ից առանց ջրի են մնացել
Ուսուցչուհին ասում է դասամիջոցը օգտագործում են, ոչ թե հանգստանալու այլ մոտակա աղբյուրից ջուր բերելու համար։ Հիմնականում բարձր դասարանցիներն են շշերով բեռնավորված աղբյուրը հասնում ,փոքրիկներին թույլ չեն տալիս ճանապարհը պետք է անցնեն. անվտանգ չէ։

Օգօստոսի 15-ից առանց ջրի են մնացել
Օգոստոսի 15-ից Անդոկավանում ջուր չլինելու թեման է շոշափվում։ Բնակիչները ամեն մեկն իր հերթին զանգահարում է «թեժ գիծ» լսում նույն պատասխանը՝ այսօր կվերականգվի ջրամատակարարումը, վաղը կվերականգվի։

Օգօստոսի 15-ից առանց ջրի են մնացել
4 երեխաների մայր Վերոնիկա Առաքելյանը չգիտի մեկ վեդրո ջրով, որ մի գործը անի. ճաշ եփել կա, երեխաներին լողացնել կա,տարավա այս ժամանակահատվածում առանց ջրի մնալը իսկական պատուհաս է։

Բնակիչները վրդովված են Հայջրմուղկոյուղու «Կապան» տեղամասի անտարբեր վերաբերմունքից։Ասում են գոնե մեկ անգամ չեն եկել գյուղ պարզաբանելու, թե ինչու է դադարեցվել ջրամատակարարումը։

Հայջրմուղկոյուղ Կապան տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը խնդրին տեղյակ է։Այն հարցին, թե ինչու են բնակիչներին գրեթե մեկ ամիս թողել առանց ջրի պարզաբանում է։
«Երկու խողովակաշար ունեք այնտեղից եկող՝ մեկը Գյարդը, մեկը Գեղին մայր ջրատարները։ Իրանց գծերը միացված է եղել Գեղի գծից հիմա դրա ճնշումը ցածր է ավելի,որը հեռահար նպատակներ ունի այսինքն ,որ քաղաքում մեծ , բարձր ճնշում չլինի։ Ընդեղ վաղուցա կառուցված ,միացումները տված , դրանից հետո կառուցել են ջրագծերը , ճանապարհը լայնացրել են ասֆալտ են արել, մնացել է ասֆալտի տակ այդ ջրագիծը։ Տեխնիկապես շատ բարդ է տեխափոխել այդ գիծ, իրանց ջրամատակարարման գիծը պատճառը դա է, այս շաբաթ ձգտում ենք լուծել այդ խնդիրը»,-ասում է տեղամասի պետ Հովհաննես Գևորգյանը
Անդոկավանցիները վճռական են տրամադրված , եթե առաջիկա օրերին չվերականգվի ջրամատակակարում մտադիր են փակել Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի իրենց գյուղով անցնող հատվածը ։ Ինչպես իրենք են ասում՝այլընտրանք չեն թողել