Ուսումնական վարժանք Սյունիքի տարածշրջանային պետական քոլեջում

Spread the love

Ուսումնական վարժանք Սյունիքի տարածշրջանային պետական քոլեջումԿրակն ու շուրջբոլորը տարածված ծուխը խաթարեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի սովորական օրը։ Դասաժամը ընդհատվեց և արագ տարհանում կազմակերպեց։ Րոպեներ անց էլ դեպքի վայրում էին մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարները։

Ուսումնական վարժանք Սյունիքի տարածշրջանային պետական քոլեջումՔամին կրակը տարածում էր ,բարդացնելով հրդեհաշիջման աշխատանքները։ Երկու ուսանողներ էլ չէին հասցրել դուրս գալ և բռնկված հրդեհի պատճառով ծխահարվել ու մնացել էին շենքում։ Փրկարարները տուժածներին դուրս բերեցին անվտագ տարածք և ցուցաբերվեց առաջին օգնություն։
Ուսումնական վարժանք Սյունիքի տարածշրջանային պետական քոլեջում
Բարեբախտաբար այս ամենը ուսումնական վարժանք էր տուժածներն ու հրդեհն էլ ըստ սցենարի էր։ Գործնականում ուսանողները ականատես եղան այն բոլոր հնարքներին, որոնք պետք է կիրառեն բնական և տեխնածին ցանկացած արտակարգ պատահարի ժամանակ։

Նման վարժանքների նպատակն է դպրոցականերին և ուսանողներին հնարավորություն ընձեռել առանց խուճապի մատնվելու կողմնորոշվել կազմակերպել սեփական անձի և կողքինի ինքնապաշտպանությունը։ Իսկ մարզային վարչության աշխատակիցների համար սեփական պատրաստվածության աստիճանը ստուգելն ու ուժերը գնահատել է։
Մարզային վարչությունը հետագայում նաև դասախոսություններ կկազմակերպի քոլեջի ուսանողների համար տարբեր արտակագ իրավիճակներում վարվեցողության կանոների մասին։