Մարզի դպրոցները դասագրքերի պակաս չունեն.ոլորտի պատասխանատուներն են վստահեցնում

Spread the love

Մարզի դպրոցները դասագրքերի պակաս չունեն.ոլորտի պատասխանատուներն են վստահեցնումՈւսումնական տարին սկսված է։ Նոր գիտելիքներով զինվելու ժամանակ է։ Դասը չսովորելու և ուսուցչի գութը շարժելու նախկինում անցնող արդարացումները ,թե ես դասագիրք դեռ չեմ ստացել, կամ չունեմ դժվար թե այսօր արդիական լինեն։ Ինչպես կրթության ոլորտի պատասխանատուներ են վտահեցնում՝ բոլոր դպրոցների աշակերտները ապահոված են անհրաժեշտ դասագրքերով։
Մարզի դպրոցները դասագրքերի պակաս չունեն.ոլորտի պատասխանատուներն են վստահեցնում«Դպրոցներին բաշխվել են 80 անուն,20 հազար 172 կտոր վճարովի,26 անուն 26 հազար 414 կտոր անվճար դասագիրք։ Բնագիտական և հումանիտար հոսքերի համար նաև օժանդական դասագրքեր ենք ստացել»,-ասում է մարզպետարանի կրթության ,մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը։

Կապանի համար 13 հիմնական դպրոցը ինչպես ամեն տարի դեռ մայիսից արդեն նախնական ցուցակով պահանջվող գրքերի ցանկը ներկայացրել էր մարզպետարան։ Օգոստոսի վերջին գրքերըդպրոցում էին։ Պակաս դասագրքերի հարցը կարգավորում են մյուս կրթօջախների հետ համագործակցելով։
Մարզի դպրոցները դասագրքերի պակաս չունեն.ոլորտի պատասխանատուներն են վստահեցնումԿրթօջախում այս տարի աշակերտների թվի աճ է նկատվում։ 340 երեխաներ են հաճախում դպրոց, հաշվի առնելով քանակը համապատասխան դասագրքերը ստացվել է։ Զավեն Ստեփանյանի խոսքով վճարովի դասագրքերի գումարը ծնողները պարտավորվում են վճարել մինչև հոկտեմբեր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար գործում է զեղչեր։
Կապանում գործող ավագ դպրոցներից թիվ 9 նույնպես տարին սկսել է առանց դասագրքերի պակասի ։ Տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը խնդրի մասին խոսելով վերհիշեց ավագ դպրոցների գործունեության մեկնարկը այդ ժամանակ դասագրքերի հարցը իսկապես լուրջ էր։
Մարզի դպրոցները դասագրքերի պակաս չունեն.ոլորտի պատասխանատուներն են վստահեցնում
Հիմնական և միջնակարգ դպրոցների համար նախատեսված դասագրքերը ուսումնական տարվա սկզբում բերվում են մարզկենտրոնի որևէ դպրոց և այդտեղից էլ բաշխվում կրթօջախներին այլ է խնդիիրը ավագ դպրոցներում. տնօրենները ստիպված են լինում հասնել մայրաքաղաք դասագրքերը ստանալու համար։
Գագիկ Հովհաննիսյանը ընդգծում է խնդիրը նոր չէ, ամեն տարի բարձրաձայնում են, բայց այդպես էլ չի կարգավորվում։

Դասագրքերի վարձավճարները չեն թանկացել` վստահեցնում են պատասխանատուները։