Երկու և ավելի երեխաներ ունեցող ուսանողների վարձավճարները ամբողջությամբ կփոխհատուցվի

Spread the love
Երկու և ավելի երեխաներ ունեցող ուսանողների վարձավճարները ամբողջությամբ կփոխհատուցվի

ՀԵՀ հավատարիմ մնալով ավանդույթներին շարունակում է ուսանողների համար նախատեսված սոցիալական ծրագրերի իրականացումը։ Նպատակն է տարբեր խմբերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել օգտվելու կրթություն ստանալու իրենց իրավունքից։ Այս տարի նույնպես հիմնադրամը իր վրա կվերցնի պետական բուհերի առկա ուսուցման համակարգի բակալավրիատում սովորող երկու և ավելի երեխաներ ունեցող ուսանողների վարձավճարները ամբողջությամբ վճարելու պարտականությունը։

Մեկ տարի առաջ կյանքի կոչված ծրագրից արդեն օգտվել են հանրապետության տարբեր ԲՈՒՀ-երի մոտ 20 երիտասարդներ։ Եթե այս նախաձեռնությունից կարող են օգտվել 1-4 կուրսերում սովորողները, ապա վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի փոխհատուցում նախատեսված է միայն առաջին կուրսեցիների համար։

Հիմնադրամը առաջիկայում ևս հանդես կգա նոր նախաձեռնությամբ։ Նախատեսվում է այս տարվանից երկկողմանի ծնողազուրկ ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու կառույցի կողմից տրամադրվող անվճար սննդի ծրագրից։
Իսկ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է ԲՈՒՀ-երի միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը: Անվճար ուսուցման համակարգ ընդունված ուսանողների թվի 10 տոկոսի չափով վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողների ուսման վարձը փոխհատուցվում է բուհի միջոցների հաշվին՝ ըստ ԿԳ նախարարության հաստատած մասնագիտությունների և տեղերի քանակի: 151 ուսանողների հնարավորություն կընձեռվի օգտվել ուսման վարձի 100 տոկոս զեղչի իրավունքից։