2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կապանում

Spread the love

2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ Կապանում

Սեպտեմբերի 4-ի առավոտը հանրապետության մի շարք բնակավայրերում սկսվեց տհաճ անակնկալով: Բնակիչներից շատերին արթնացրեց ոչ թե զարթուցիչի ձայնը,այլ երկրաշարժը: Տեղական ժամանակով 8:49-ին 2-4 վայրկյան տևած ցնցումները կապանցիներից շատերին էին վախեցրել:
Որոշ ժամանակ անց արդեն մասնագետները լրատվամիջոցներին տեղեկացրին կատարվածի մանրամասները:
Ե՞րբ, ո՞րտեղ և ին՞չքան ուժգնությամբ հարցերին պատասխանեց ՏԿԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության Հարավային ծառայության» պետ Կիմ Բադալյանը:
» Էպիկենտրոնում՝Ադրբեջանի Շեքի քաղաքից մոտ 35կմ հարավ-արևելք, գրանցվել է 5,2-3 մագնիտուդ,որը համապատասխանում է 7-8 բալ ուժգնությամբ:Տատանումները զգացվել են Հայաստանի հյուսիում՝Ստեփանավան, Վանաձոր,Երևան: Այստեղ գրանցվել է 3-4 բալ,իսկ մարզկենտրոն Կապանում՝2-3 բալ ուժգնությամբ»,-ասում է Կիմ Բադալյանը:

Սեյսմիկ պաշտպանության Հարավային ծառայության պետի խոսքով 2-րդական հետցնցումներ այս անգամ չեն զգացվել:
Հալիձոր թաղամասից մինչև Սյունիք համայնք, նույնիսկ տարածաշրջանի մի շարք գյուղերում, Քաջարանում և Մեղրիում երկրաշարժը զգացվել է: Կիմ Բադալյանը պարզաբանում է, թե ինչու են տատանումները զգացվել հանրապետության մի շարք վայրերում:
» Էպիկենտրոնում խորությունը կազմել է մոտ 30կմ:Բնականաբար ալիքները տարածվել են երկրակեղևի մեջ: Այդ իսկ պատճառեվ էլ տարածքը այսքան մեծ էր: Խուճապի կարիք չկա»,-նշում է պատասխանատուն:

Տեղեկացնենք ,որ սեպ.3-ին տեղական ժամանակով 20:11-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել նաև Թուրքիայի Բայազետ քաղաքից 50կմ հարավ-արևմուտք : Հայաստանում այն չի զգացվել:
Կառույցի պատասխանատուն կրկին ու կրկին բնակիչներին մասնագիտորեն տեղեկացնում է ,որ թույլ և միջին ուժգնությամբ երկրաշարժերը պետք է ժամանակ առ ժամանակ զգացվեն: Դրանով երկրի ընդերքում կուտակված գազերը դուրս են պարպվում :

Հերմինե Միքայելյան