Նոր ուսումնական տարին նոր անվանումով

Spread the love
Նոր ուսումնական տարին  նոր անվանումով

Օգոստոսից արդեն Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը շարունակում է իր գործունեությունը նոր անվան ներքո: Սեպտեմբերի 1-ից տարածաշրջանի ուսանողները ոտք դրեցին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի շեմին: Տնօրեն Լեռնիկ Պետրոսյանը պարզաբանում է փոփոխության նպատակը՝միևնույն ժամանակ ընդգծում՝ կառույցի ինքնուրույնության առումով սա առաջընթաց է:

Ընդունելության քննությունների նվազագույն դրական միավորը 7,5 էր: Ըստ ղեկավարի ԲՈՒՀ ընդունվողները հիմնականում կարողացել են հաղթահարել և հավաքել անհրաժեշտ միավորները: Դրանք այդքան էլ ցածր չէին:
Իսկ հետաքրքրությունը կոնկրետ մի քանի բաժինների նկատմամբ այս տարի էլ չի մարել՝տնտեսագիտականն ու տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են նախընտրելի մասնագիտությունների առաջատարներ մնալ: Անվճարի համար նախատեսված 14 տեղերից 13-ը զբաղեցվել է:
Մասնաճյուղի տնօրենը առաջընթաց է համարում նաև լաբորատորիաների ստեղծումն ու գույքով համալրումը: Ինչը ոչ միայն անհրաժեշտ,այլև կարևոր է լիարժեք ուսուցման գործում:

400-ից ավելի ուսանող ունի այս տարի Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղը: Այս պահին հաստատությունում հեռակա ուսուցման հայտագրման և ընդունելության գործընթացը շարունակվում է: 42 հոգի արդեն դիմել են:
Լեռնիկ Պետրոսյանը ցավով է նշում,որ ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը պակասել է: «Դպրոցները այս հարցում անելքիներ ունեն»,-նշում է: Անգամ մտադիր են դիմորդների համար ԲՈՒՀ-Ի միջոցներով անվճար դասընթացներ կազմակերպել այդ թվում մաթեմատիկայից:

Հերմինե Միքայելյան