Սբ.Մ.Մաշտոց եկեղեցու բակը անճանաչելի տեսք կստանա

Spread the love
Սբ.Մ.Մաշտոց եկեղեցու բակը անճանաչելի տեսք կստանա

Մաքուր և բարեկարգ տարածք, կանաչ խոտածածկ, գեղեցիկ ծառատեսակներով շրջապատված . ընդամենը մեկ տարի հետո Կապանի Սբ.Մ. Մաշտոց եկեղեցու տարածքը անճանաչելի տեսք կստանա:Աշխատանքները դեռ մեկ ամիս է մեկնարկել են, մինչդեռ արդեն հաճելի է բակում գտնվելը:
Այն որ վաղուց պետք էր եկեղեցու հետնամասն ու հարակից հատվածները մաքրել ու ազատել ամեն տեսակի բույսերից, հաստատում են նաև նախաձեռնության հեղինակները:
«Նախաձեռնությամբ դիմել ենք քաղաքապետին,նա էլ ողջունեց: Քաղաքապետարանի հետ հուշագիր ենք ստորագրել: Ներդրումների 10 տոկոսը համայնքը կհատկացնի: «Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ը միայն կանաչապատումն է իրականացնելու: Ընդհանուր ցանկ է տրված,թե քաղաքի որ հատվածներն են կանաչապատվելու: Աշխատանքներին ընդգրկված են նաև այլ կազմակերպություններ: Կապանի «Նորոգշին» ընկերությունը հենապատներն է կառուցել, օգնել հողային աշխատանքներին,տեխնիկա տրամադրել՛,-ասում է հկ-ի նախագահ Ռաֆայել Ասրյանը:

Մեկ ամսվա ընթացքում եկեղեցու ամբողջ տարածքը մաքրվել է, իսկ հողը՝ փխրեցվել: Հաջորդ քայլը ջրատար խողովակների անցկացումն է: Հետագայում կանաչը կջրվի անձրևային շիթով: Հող կբերվի, կմաղվի և թարմ ու մշակված հողի վրա գազոնի սերմերը կցանվեն: Եկեղեցու դիմացի արդեն ծերացած ծառերը կհատվեն, որոնք այժմ ավելի շատ փակում են գեղեցիկ տեսարանը: «Հոգևոր տաճարը բոլոր կողմերից պետք է տեսանելի և գեղեցիկ տեսք հաղորդի քաղաքին»,-ընդգծում են աշխատանքների մասնակիցները:
Իսկ « Խուստուփ» ԲՀԿ-ի ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը այս հարցում ևս չկարողացավ անտարբեր մնալ: Ծառատեսակների ընտրության և առհասարակ մի շարք հարցերում մասնագետը պատրաստ է աջակցելու: Հատկապես ,երբ խոսքը վերաբերում է հարազատ քաղաքին:
» Գազոն է լինելու: Չենք ծանրաբեռնելու ծառատեսակներով: Գազոնների հատվածում մեկական հիմալայան մայրիներ կտնկվեն: Հետնամասում մշտադալար ծառատեսկաներ կտնկվեն: Մի խոսքով աշխատանքները մեծածավալ են և ավարտվելուց հետո պարզապես հիասքանչ տեսարան կլինի»,-ասում է Վլադիկ Մարտիրոսյանը :

Եվ սա դեռ ամենը չէ: Սբ. Մ.Մաշտոց եկեղեցու բակում նախատեսվում է ստեղծել փոքրիկ ավտոկանգառ, ,իսկ դեպի դպրոց տանող հատվածը կրկին կկանչապատվի և նստարաններ կտեղադրվեն: Կազմակերպիչների խոսքով
եկեղեցու հարակից տարածքի կանաչապատումով չեն սահմանափակվի: Հաջորդը Բաղաբուրջի հուշահամալիրն է, որից հետո արդեն հերթը կհասնի թաղամասերին:
Հերմինե Միքայելյան