«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը ձերբակալվել է

Spread the love

"Քաջարանի բժշկական կենտրոն"  ՓԲԸ-ի տնօրենի տեղակալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում քաղաքացիների՝ «հեպատիտ c»-ով հիվանդանալու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Հարուցված քրեական գործի շրջանակներում 2015 թվականի սեպտեմբերի 1-ին ձերբակալվել են «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի տեղակալ Վ.Մանասյանը և նույն բժշկական կենտրոնի նախկին բուժաշխատող, բժիշկ-անեսթեզիոլոգ Ե.Ավագյանը: Վերջիններս կասկածվում են սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում և անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը,
Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քնչական կոմիտեի պաշտոնական կայքից: