Մեծ ախորժակ, անտարբեր վերաբերմունք շրջակա միջավայրի հանդեպ

Spread the love

Մեծ ախորժակ,  անտարբեր վերաբերմունք  շրջակա միջավայրի հանդեպ Ծառերի բներում, ստվերի տակ, ճյուղերին առկայծող պոլիէթիլենային տոպրակները Վահանավանքի վանական համալիրի տարածքը իրենց բռի մեջ են առել։ Սննդի մնացորդների տոպրակները մեկը մյուսից գունագեղ են, տարողունակ և անուշաբույր, թարմ օդն ու սաղարթախիտ կանաչը աչքիդ չեն երևում այդ տեսարաններից հետո։
Մեծ ախորժակ,  անտարբեր վերաբերմունք  շրջակա միջավայրի հանդեպ Անմարդկային այս պահվածքի հեղինակները մարդիկ են ,ովքեր մեկ օր կամ մեկ շաբաթ առաջ նույն այս բնության գրկում վայելել են իրենց հանգիստը, աչքի ընկնել մեծ ախորժակով և շրջակա միջավայրի հանդեպ անտարբեր վերաբերմունքով։
Անշնորհք բնակիչների թողած հետքերը վերացնելուն կրկին ձեռնամուխ են եղել Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները։ Զինված պարկերով կոմունալի բանվորները հատ-հատ ամեն թուփ ու ծառ նայում են թաքնված աղբը հանում տեսադաշտ ափսոսանքով և բարկությամբ նշում ,որ իրենց աշխատանքը չի գնահատվում ։ Հնարավոր է ,որ մարդիկ իրենց բնակարաններում էլ հացը ուտեն մնացորդները թափեն հատակին։
Մեծ ախորժակ,  անտարբեր վերաբերմունք  շրջակա միջավայրի հանդեպ
Ամեն մաքրելիս ամենաքիչը մեկ ավտոմեքենա աղբը է հանվում Վահնավանքից, տարածքը սկսում է շնչել, բայց երկար չի տևում ։ Ինչպես պայքարել այս արատավոր երևույթի դեմ կոմունալի աշխատակիցներն էլ չգիտեն։ Բայց որ անտարբերությունը կոտրել է պետք հաստատ է։

Ոչ ոքի հաճելի չէ տեսնել իր շենքի կամ տան մերձակայքում գտնվող լիքը աղբամանները։ Բնությունն էլ մեր տունն է և պետք չէ այդքան անբարեհոգի լինել։