Քեզնից հաց չի ուզում, ջուր չի ուզում, վրեդ չի հաչում. Վլադիկ Մարտիրոսյան

Spread the love

Քեզնից հաց չի ուզում, ջուր չի ուզում, վրեդ չի հաչում. Վլադիկ Մարտիրոսյան
Ընդամենը մի քանի ամիս առաջ Կապանի Սյունիքի համայնքի գերեզմանոցի և օդանավակայանի հարակից տարածքում երիտասարդներին ու հիմնարկ ձեռնարկությունների ներկայացուցիչներին համախմբել էին համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը: Մասնակիցները սրանով փորձեցին ընգծել շրջակա միջավայրի պահպանության կարևորությունը: Բացի դրանից մոտ 600 լորենիներից 100-ի վրա քաղաքապետին կից երիատսարդական խորհրդի անդամները փակցրին «Հիշում և պահանջում եմ» կարգախոսը: Նրանք այս կերպ հիշատակեցին հայոց ցեղասպանության 100-ամյակը:

Ծառերի հետագա խնամքը իրականացնելու պարտավորությունը ստանձնեց կոմունալ ծառայությունը:
Անցել է 3 ամիս և ահա ինչ պատկերի ենք ականատես լինում :
«Խուստուփ» ԲՀԿ-ն նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը բառեր չի գտնում տեսածը բացատրելու համար:
» Դա անասունի բան չի, դա ուղղակի մարդա ջարդել,բռնել ջարդել է:8 տարի մենք չոքեչոք այդ ծառերը տնկարանում աճեցրել ենք:Որ հանկարծ ասենք մեկը հանդիպի ջարդելուց ոնք կմեկնաբանեն: Հաց չի ուզում, ջուր չի ուզում,վրեդ չի հաչում,ինչու՞ եք ջարդում ,լավ «,-ասում է Վլադիկ Մարտիրոսյանը:

Չարագործի ձեռքը հասավ նաև այս մատղաշ ծառերին . այսինքն անգամ ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող լորենիները չխնայվեցին:

Տնկիները դեռ նոր էին հասցրել հողին ընտելանալ ,երբ վրա հասավ պատուհասը: Լորենիների ճակատագրով անհանգստացած մասնագետը սրտի ցավով է նշում կատարվածը՝ այնուամենայնիվ փորձելով մեղմ արտահայտվել չարագործության մասին: Միայն անգիտակիցը կարող էր նման բան անել,այլապես ինչով բացատրել նոր շիվ տված ծառը ջարդողին:
» Ախր կլիմայի գլոբալ տաքացման պայմաններում միակ փրկությունը լայնածավալ ծառատունկն է: Ուզենք ,թե չուզենք մենք գնում ենք դրան, մոլորակի ջերմաստիճանը տարեցտարի բարձրանում է»,-ասում է » Խուստուփ» ԲՀԿ-ն նախագահը:

Բնությանը խնամքով վերաբերվելու և ծառերը չվնասելու թեմանորվ պարբերաբար տեսանյութեր են պատրաստվում. մանրակրկիտ բացատրվում է, որ ծառերը բնակիչների և բոլորի համար են տնկվում: Որ մարդիկ մաքուր օդ վայելելուց բացի պատսպարվեն արևից: Այսքան կոչերը տեղ չեն հասնում և քաղաքապետարանի մայթերին տնկված ծառերից հետո նույն պատկերի ականատեսն ենք լինում Սյունիքի համայնքի գերեզմանների հարակից տարածքում: Թվում է՝ տնկիներ ջարդողները գիտակցաբար փորձում են հասկացնել,որ ինչքան էլ լավ գործ արվի, միևնույն է շարունակելու են նույն թափով ծառերի կյանքը ընդհատել

Ապրիլյան ծառատունկի լորենիները որպես նվեր համայնքին էր հատկացրել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն :

Հերմինե Միքայելյան