Զգուշացեք և զգոն եղեք

Spread the love

Զգուշացեք և զգոն եղեք

ՏԿԱԻՆ-ը կրկին զգուշացնում է.ամբողջ ամառ շոգ և չոր եղանակը կպահպանվի: Ի տարբերություն հանրապետության մյուս մազերի ,Սյունիքի հովիտներում միջին ամսական ջերմաստիաճանը 10-ը աստիճանով բարձր է:
Իսկ բացարձակ առավելագույն ջերմաստիճանը հասնում է 41…43,70C:
Սնդիկի սյունը վերջին տարիներին այսքան բարձրացել էր 2011-ին Մեղրիում:
Ինչ վերաբերում է տեղումների քանակին, ապա օգոստոսին հանրապետության տարածքում անհավասարաչափ կլինի:
Ի տարբերություն մյուս քաղաքների,որտեղ ժամանակ առ ժամանակ անձրևի կաթիլներ կհայտնեվեն ՝առավելագույնը 40մմ, ապա Սյունիքում մոտ կիսով չափ պակաս :
Նման կանխատեսումները, իհարկե, զգուշության հորդոր են ոչ միայն առողջությանը հետևելու, այլև հրդեհներից խուսափելու համար :

Մարզային փրկարարական վարչության պետը կրկին կոչ է անում բոլորին՝ զգույշ լինել կրակի հետ գործ ունենալիս: Մասնավորապես հավաքած չոր խոտերը չայրել ,իսկ նրանք ,ովքեր սիրում են բնության գրկում հանգստանալ, վայրից հեռանալուց առաջ համոզվել,որ կրակը հանգչել է: Հուլիսի ընթացքում ևս ամենաշատ հրդեհները մարզի տարածքում գրանցվել են Կապանում, հետո արդեն Մեղրիում:

«Հրշեջ փրկարարների ժամանակին տեղ հասնելու և հրդեհաշիջման աշխատանքները ճիշտ կազմակերպելու արդյունքում հնարավոր է եղել նվազեցնել նյութական վնասները»,-ավելացնում է Բագրատ Զաքարյանը:
Բացի այդ բնակիչների աջակցությունը ևս մեծ դեր ունի, շատ դեպքերում նրանց օգնության շնորհիվ է,որ հնարավոր է լինում կանխել կրակի տարածումը:

Այսքանով հանդերձ մարդիկ կան,որ դեռ շարանակում են կեղծ կանչերով հագեցնել փրկարարի օրը՝հաշվի չառնելով,որ իր համքաղաքացին առանց այն էլ ամռան ամիսներին զոհում է հանգիստը հանուն բնակիչների անվտանգության :

Հերմինե Միքայելյան