Ավարտին են մոտենում Մ2 ճանապարհի Գորիսից-Կապան ընկած 5 կմ հատվածի նորոգման աշխատանքները

Spread the love

Ավարտին են մոտենում Մ2 ճանապարհի Գորիսից-Կապան ընկած 5 կմ հատվածի նորոգման աշխատանքներըԿապանի ասֆլատի գործարանում աշխատանքը եռում է։ Քարաջարդիչ սարքավորումները քարը մանրացնում են, ժամանակակից ավտոմատացված համակարգով աշխատող տեխնիկան պատրաստի հումքը տեխափոխում բեռնատարը, որն էլ ուղևորվում է դեպի միջպետական Մ2 մայրուղի։ Այստեղ շարունակվում են դեռևս անցյալ տարվանից սկսված ճանապարահատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Ավարտին են մոտենում Մ2 ճանապարհի Գորիսից-Կապան ընկած 5 կմ հատվածի նորոգման աշխատանքներըԱսֆալտը, ավազը, խճաքարը ամբողջը Կապանի ասֆալտի գործարանն է ապահովում։ Ճանապարաշինարարների խոսքով գերխնդիրը որակյալ ասֆալտապատում կատարել է։ Այս հարցում ամեն ինչ խիստ հսկողության տակ է` պարբերաբար հումքից նմուշներ են վերցվում ուղարկվում պատվիրատուի կողմից ընտրված լաբորատորիա։
Ընդհանուր առմամբ 5 կիլոմետր երկարությամբ նորոգման ենթակա ճանապարահատվածից 2,2 կիլոմետրը շահագործման էր հանձնվել 2014 թվականին, մյուս մասն էլ առաջիկա ամիսներին պատրաստ կլինի։ Մասնագետները վստահեցնում են` վարորդները երկար տարիներ առիթ չեն ունենալու դժգոհել այս հատվածի վիճակից։
Ավարտին են մոտենում Մ2 ճանապարհի Գորիսից-Կապան ընկած 5 կմ հատվածի նորոգման աշխատանքներըԿապանի ճանապարհների շինարարության և շահագործման ընկերությունը ոլորտում մեծ փորձ ունի։ Ընթացիկ նորոգման աշխատանքները իրականացնում են նախագծով նախատեսված չափանիշներին համաձայն։
Միջպետական նշանակության ճանապարահատվածի նորոգումը կատարվում է պետական բյուջեի միջոցներով։ Պատվիատուն տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի» ծրագրերի իրականացման գրասենյակն է։ Այս տարվա աշխատանքների համար 480 միլիոն դրամ է նախատեսված։