Ո՞ր դպրոցներն են սեյսմիկ խոցելի

Spread the love
Ո՞ր դպրոցներն են սեյսմիկ խոցելի

Կառավարության հուլիսիս 23-ի նիստում գործադիրը հաստատել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 թվականների ծրագիրը:
ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության Հարավային ծառայության» տնօրեն Կիմ Բադալյանը մանրամասնում է անելիքները : Ծառայության կողմից հերթական անգամ կատարվել է մարզի հանրակրթական դպրոցների, նախակրթարանների և բազմաբնակարն շենքերի սեյսմակայունության գնահատում: Եվ սա դեռ ամենը չէ: Նախորդ տարի կառույցի մասնագետները մարզի 9 կրթօջախներում կատարել են տեխնիկական մանրազննին ուսումնասիրություն ՝ որոշվել են առավել վտանգավորները, դրանց սեյսմիկ խոցելիության աստիաճանը: Իսկ սա արդեն ՄԱԿ-ի Հայասատոնւմ աղետների վնասների կանխարգելման» ծրագրի շրջանակներում:

Սյունիքի, Ալվանքի, Կապանի թիվ 7 , Տաշտունի , Լեռնաձորի ,Շինուհայրի, Մեղրու թիվ 2, Քաջարանի թիվ 1 և Դաստակերտի միջնակարգ և հիմնական դպրոցներ. սրանք սեյսմակայունության տեսանկյունից առավել վտանգավորներն են: Թե որի շենքային պայմանները չեն համապատասխանում սահմանված չափորոշիչներին և ենթակա վերակառուցման, Կիմ Բադալյանը ներկայացնում է եզրակացության արդյունքները

Ինչպիսի՞ն կլինի թիվ 7 հիմնական դպրոցի ճակատագիրը .Կիմ Բադալայնը մասնագիտորեն ներկայացնում է առավել արդյունավետ տարբերակը: «Գործնականում պարզվել է,որ ֆինանսական ծախսերի առումով շահավետը շենքի վերակռաուցումն է»,-ընգծում է նա:

Իհարկե, սա չի նշանակում,որ մարզկենտրոնի տարիների պատմություն ունեցող մյուս կրթօջախների սեյսմակայուն վիճակը գերազանց է: Մի քանիսի դեպքում նորմայից շեղումներ ևս հայտնաբերվել են:
Ինչ վերաբերում է երկրաշարժերին և տատանումներին, ոլորտի պատասխանատուն նշում է՝ անցած 6 ամիսների ընթացքում սարքերը 304 երկրաշար են գրանցել,այդ թվում տարածաշրջանից դուրս տեղի ուենցողները: Վախենալու ոչինչ չկա,-ավելացնում է տնօրենը և շտապում հանգստացնել՝ ընդերքում կուտակված գազերը ժամանակ առ ժամանկ պետք է դուրս մղվեն:

Հերմինե Միքայելյան