Սեփական բիզնես սկսելու համար աշխատաշուկայում անմիցունակ քաղաքացիներին օժանդակում է կառավարությունը

Spread the love

Սեփական բիզնես սկսելու համար աշխատաշուկայում անմիցունակ քաղաքացիներին օժանդակում է  կառավարությունը Կապանցի Աշոտ Հարությունյանը մի քանի ամիս է սեփական բիզնեսն է հիմնել։ Տան հարակից տարածքում բացել է թխվածքաբլիթների և հացաբուլկեղենի արտադրամաս։Գործնական ծրագիրը կյանքի կոչելու հարցում կառավարությունն է աջակցել՝ տրամադրելով 1 միլիոն դրամ սկսնակ գործարարին։ Առաջին անհրաժեշտ սարաքավորումները ձեռք բերելուց հետո, սկսել են արտադրությունը ՝մոտ 20 տեսակի թխվածքաբլիթներ են պատրաստում։
2014 թվականի ապրիլի 17-ին է գործադիրը որոշում կայացրել աշխատաշուկայում անմրցունակ անձանց ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար տրամադրել ֆինանսական աջակցություն։ Աշոտն էլ լսելով զբաղվածության ամենամյա պետական ծրագրի մասին որոշել է դիմել։
Սեփական բիզնես սկսելու համար աշխատաշուկայում անմիցունակ քաղաքացիներին օժանդակում է  կառավարությունը
Կապանի զբաղվածության տարածքային կենտրոն բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ծրագրում ընդգրվելու համար, սակայն միայն երեք գործնական առաջարկ է հավանության արժանացել ,բայց ի տարբերություն Աշոտ Հարությունյանի մյուս 2 քաղաքացիներ հրաժարվել են և դադարեցնել պայմանագրերը ։ Կենտրոնի տնօրենի տեղակալը ընդգծում է իրենց նպատակը ինքնազբաղվածության խթանումն է։
Սեփական բիզնես սկսելու համար աշխատաշուկայում անմիցունակ քաղաքացիներին օժանդակում է  կառավարությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական գործակալությունը» այս տարի ծրագրի կարգերի մեջ փոփոխություններ է մտցրել։ Հիմա քաղաքացին պետք է իր հասանելիք 50 տոկոսի չափով ներդրումը բանկային հաշվում ունենա , սա ռիսկային գործոնը մեղմելու համար, քանի որ պայմանագրի կնքումից հետո ծրագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար գործունեության դադարեցման դեպքում գումարը հետ է գանձվում։

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում հուլիսի մեկի դրությամբ աշխատանք փնտրող 1634 քաղաքացիներ են հաշվառված։