2մլն 115 հազարով ավելի, քան նախորդ տարի

Spread the love

2մլն 115 հազարով ավելի, քան նախորդ տարի

6 ամսվա ընթաքցում 2մլն 115 հազար դրամով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. այսպիսի ցուցանիշներով է առաջին կիսամյակը փակել Կապանի կոմունալ ծառայությունը: Դրական տեղաշարժը արձանագրվել է աղբի վարձավճարների հավաքման մասով: Ի՞նչպես է հաջողվել դա անել և արդյո՞ք բնակիչները առավել պարտաճանաչ են դարձել: Ծառայության պետ Գարիկ Յավրումյանը այս հարցերին մի պարզ պատասխան է տալիս:

Հսկիչների ստուգումների և ճշտումների արդյունքում ոչ միայն փակ դռներ են բացահայտվել, այլև պարզվել է,թե քանի հոգի է բնակվում նույն հասցեում : Մի խոսքով մանրակրկիտ աշխատանքը ցանկալի արդյունք տվեց: Եվ դեռ սա 6 ամսվա ընթացքում: Կառույցում մտադիր են սկսածը շարունակել հաջորդ ամիսներին:
«Իհարկե, սա չի բավականացնի անհարժեշտ նոր տեխնիկա ձեռք բերելու համար, փոխարենը կանխատեսվող գումարը հավաքվելու դեպքում, ծառայությունում կկարողանան հոգալ ընթացիկ ծախսերը: Եվ քաղաքապետարանի աջակցության անհարժեշտությունը չի զգացվի,համայնքային բյուջեից էլ գումար չի հատկացվի»-պարզաբանում է կառույցի պատասխանատուն:

6 ամսվա ընթացքում կոմունալ ծառայությունը 70-ից ավելի դիմում է ստացել:Որից ընդամենը 8 չի բավարարվել: Հիմնականում դիմում են նախակրթարաններից: Իսկ 35-ը բնակիչներից է ստացվել՝փայտանյութի տրամադրման խնդրանքով: Դոնոր կազմակերպության շնորհիվ խնդրանքը հնարավոր է եղել բավարարել:
Հեղեղատարները ևս ուշադրությունից դուրս չեն մնացել: Դրանք նորոգվում են: Գարիկ Յավրումյանի հավաստամամբ կուտակումներ և խցանումներ չկան:
Միևնույն ժամանակ կոմունալի պետը հիշեցնում և կոչ է անում վարորդներին: Հատկապես նրանց,ովքեր ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից են դարձել: Եվ որոնց ընթացքում,բախվել են երկաթե սյուներին:
» Երկաթե սյուներին բախվելիս,չթողնել ու չփախչել: Դիմել կոմունալ ծառայությանը, ապահովագրական ընկերությունը դրա դիմաց կփոխհատուցի»:
Գարիկ Յավրումյանը նաև շտապում է զգուշացնել բնակիչներին. շինարարական աղբը ոչ թե թափել աղբամանների մեջ, այլ դնել կողքին: Կոմունալ ծառայությունը դրանք կտեղափոխի: Աղբամանները ծարնությունից ճկվում և ջարդվում են:

Հերմինե Միքայելյան