Կարմիր խաչը աջակցում է շահառուներին

Spread the love

Կարմիր խաչը աջակցում է շահառուներին

Արմատներով քարահունջցի Նատալյա Գևորգյանը հայկական Կարմիր խաչի Սյունիքի մարզային մասնաճյուղի 200 շահառուներից մեկն է: Ինչպես մյուսների, այնպես էլ նրա սպասված հյուրերից են ընկերության աշխատակիցները, կամավորները: Բացի այն որ Կարմիր խաչի ներկայացուցիչները դատարկաձեռն չեն գալիս , նաև ականջալուր են լինում յուրաքանչյուրի հոգսերին ու խնդիրներին: Լինի ծննդյան տոն, թե ամանոր նրանք այցելում են տներ ու շնորհավորում :

84-ամյա տիկին Նատալյան ապրում է միայնակ: Խոսելով հարազատների կորստի մասին՝ պատմում է, որ 1952թ-ին է տեղափոխվել Կապան՝ եղբայրների մոտ, իսկ 54-ին պահածոների գործարանում աշխատելիս ընկել: Աշխատանքի վետերանը 2-րդ կարգի հաշմանադամ է, ապրում է թոշակով ու նպաստով: Սպասված հյուրերից են հարևանուհին,եղորոորդին ու կարմիր խաչի աշխատակիցները: Վերջիններիս կողմից ստացած սնննդի փոխարեն տարեց կինը գումարն է նախընտրում:

Հայկական կարմիր խաչի Սյունիքի մարզային մասնաճյուղի հիմնական ու երկարամյա ծրագիրը ՝ «Գթություն « անվանումով, 8 տարի է արդեն շարունակվում է : Ամեն տարի շահառուների ցուցակը թարմացվում և հստակեցվում է: Պարենի տեսքով սնունդը և տնտեսական ապրանքները տրամադրվում են անկողնային հիվանդներին, միայնակ ծերերին, հատուկ կարիքավորներին: Անունները և տվյալները վերցվում են սոցիալակն ծառայությունից:

Անհայտ կորածների որոնման ծրագիրը ևս գործում է: Ընկերությունում 21 կապանցիների տվյալներ են պահպանվել: Կարմիր խաչի Սյունիքի մարզային մասնաճյուղը փորձում է հնարավորինս թեթևացնել անհայտ կորածների ընտանիքների հոգսերը:
Օրինակ ընտանիքի անդամներին որևէ գործ սկսելու համար ընկերության կողմից առանց տոկոսի վարկեր են տրամադրվում:
Իսկ մյուս ծրագիրը կոչված է օգնելու տուբերկուլյոզով հիվանդներին: Ամսական 18-ից ավելի մարդ առաջին օգնության դեղորայք է ստանում:

Կարմիր խաչի Սյունիքի մարզային մասնաճյուղի կողքին են և մշտապես ֆինանսապես աջակցում են Դանդի Փրիշս Մեթալս Կապանը և Արարատ Կարապետյանը:

Հերմինե Միքայելյան