Շախմատային տոն Քաջարանում

Spread the love

Շախմատային տոն Քաջարանում Մարզի տարբեր տարածաշրջաններից 105 շախմատիստներ Քաջարան են հասել միասին տոնելու շախմատի հաշխարհային օրը։ Իսկ այդ հնարավորությունը նրանց ընձեռել է հովանավոր՝ Զանգեզուրի պղնձամոլիդենային կոմբինատը։ Դահլիճում քար լռություն է, խաղատախտակների առջև ծավալվող պարտիաներն էլ մեկը մյուսից գեղեցիկ և դիտարժան։
Շախմատային տոն Քաջարանում
Արագ շախմատի մրցաշարը անցկացվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մշակույթի պալատում։ Մեկօրյա ստուգատեսը հավուր պատշաճի կազմակերպելու համար նախաձեռնողները պատրաստվել են ամենայն լրջությամբ։ Երևանի պետական համալսարանի դոցենտ , աշխարհագրական գիտությունների թեկնածու Կամո Ալեքսնյանը ուրախ է ,որ ՖԻԴԵԻ-ի « Բոլորս մեկ ընտանիք» կարգախոսին համահունչ հավաքվելու առիթ է ստեղծվել ։
Շախմատային տոն Քաջարանում
Շվեյցարական մրցակարգով ,ինը խաղափուլով ընթացավ մրցաշարը ։ Մասնակիցները բաժանվել էին 2 խմբերի ՝ որակավորման 2-րդ և ավելի բարձր կարգ և 3-րդ ու ավելի ցածր կարգ ունեցողներ։ «Ֆիշերի» ժամակարգով մասնակիցներին յուրաքանչյուր պարտիայում տրվել էր 10 րոպե մինչև խաղի ավարտը և միաժամանակ յուրաքանչյուր քայլի համար սկսած առաջինից 5 վայրկյան լացուցիչ ժամանակ։
Բոլոր մասնակիցների հաղթելու ցանկությունը մեծ էր։

Շախմատային տոն Քաջարանում
Մտքի խաղի սիրահարներ առաջինից 8-րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները կոմբինատի կողմից պարգևատրվեցին համապատասխանաբար 25,20,17,13,10,8,7 և 5 հազարական դրամներով։ Դրամական պարգևներ էր սահմանվել նաև 65 տարեկանից բարձր սենյորի, 50-60 տարեկան վետերանի ,մինչև 18 և մինչև 14 տարեկան պատանի մասնակցի և աղջիկ խաղացողների համար. յուրաքանչյուրը ստացավ 5 հազարան դրամ։Հովանավորի կողմից կազմակերպիչները, հյուրերը ,լավագույն շախմատիստները նաև արժեքավոր գրականություն ստացան։