Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրը հյուընկալել էր վաղեմի բարեկամին

Spread the love

Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրը հյուընկալել էր վաղեմի բարեկամինԱմռան ամիսներին Կապանի համար երեք հատուկ կրթահամալիրը իր գործունեություն ծավալում է նախկին «էլեկտրոն» ճամբարի տարածքում։ Քաղաքի տապի փոխարեն երեխաները ամառային արձակուրդը վայելում են բնության գրկում։ Ուսումնական տարվա ավարտին սրտատրոփ սպասող երեխաները հաշվում են օրերը, թե երբ պետք է գան ճամբար։
Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրը հյուընկալել էր վաղեմի բարեկամինԿրթօջախի վաղեմի բարեկամ «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը այսօր հյուրընկալվեր էր երեխաներին։ Վերջինս այցելության նպատակը կեցության պայմաններին ինչպես նաև առօրիային ծանոթանալն էր։ Օրվա ճաշացանկը խոհարարը հատ-հատ ներակայացրեց հյուրերին այն շատ բազմազան էր։
Կրթահամալիրի տնօրեն Ռիտա Դավթյանը ընդգծեց ,որ առանց ձեռնարկության օժանդակության դժվար կլիներ նման հարուստ սննդակարգ ապահովել։ Ամռանը միրգ -բանջարեղեն շատ են օգտագործում նաև երեխաներին քաղցրավենիք ու պաղպաղակ են հրամցնում։
Կապանի համար 3 հատուկ կրթահամալիրը հյուընկալել էր վաղեմի բարեկամին
Հասարակության խոցելի խմբերը, թե պետությա, թե տարբեր ձեռնարկությունների կողմից միշտ պետք է ուշադրության կենտրոնում լինեն։ Կոնկերտ Դանդի Կապանը երեխաներին աջակցելու ծրագրերը ամեն ինչից վեր է դասում ասում է Հրաչ Ջաբրայանը ։ Ամեն ինչ անելու են անհրաժեշտ օժանդակություն հետագայում էլ ցուցաբերելու համար։
Ամառային հանգիսը այս օրերին ճամբարում են անցկացնում 50-ից ավելի երեխաները։ Այստեղ տարաբնույթ խաղեր և միջոցառումներ են կազմակերպվում ՝ հեթական ամառը լիաժեք և անմոռանալի դարձնելու համար։