Տնօրենի պաշտոնակատարը հերքում է ստորագրահավաքի մասին տեղեկությունը

Spread the love

Տնօրենի պաշտոնակատարը հերքում է ստորագրահավաքի մասին տեղեկությունը

Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության երեխաները ևս ամառային հանգիստն են վայելում : Այս պահին կրթօխում սեզոնին բնորոշ լռություն է: Բազմազավակ, անապահով ընտանիքների երեխաները , ովքեր հարազատ կրթօջախում ուսում էին ստանում, սնվում և գիշերում, տուն են վերադարձել:
» Ունեինք 70 երեխա,մայիսի 23 բոլորին ճանապարհել ենք տուն:Մասնագիտական ավարտել են 4 հոգի»,-ասում է Մարատ Վարդանյանը:

Հիշեցնենք,որ նախկին տնօրեն Դավիթ Համբարձումյանը իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել էր ապրիլին: Հենց այդ ժամանակ էլ տեղակալ Մարատ Վարդանյանը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար՝իր վրա վերցնելով պարտականությունները: Վերջինս 2007-ից կրթօջախում աշխատում է որպես փոխտնօրեն : Ասում է 2 անգամ տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթներում համապատասխան քննություններ է հանձնել և դեռ չի հաջողվել նշանակվել ղեկավարի պաշտոնում:

«Նախորդ մրցույթին ես էլ եմ մասնակցել և անցել եմ մրցույթը,բայց նշանակվելա Դավիթ Համբարձումայնը»,-ասում է տնօրենի պաշտոնակատարը:
Օրերս համացանցում տեղեկություն հրապարկվեց, թե Կապանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունում տնօրենի պաշտոնակատար Մարատ Վարդանյանը աշխատակիցներին պահանջում է փաստաթղթ ստորագրել:Որով կվկայեին ,որ ցանկանում են տնօրենի պաշտոնում տեսնել Մարատ Վարդանյանին: Փաստաթուղթը պետք է ուղարկվեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Ո՞րքանով է տեղեկությունը համապատասխանում իրականությանը ,պարզաբանում է տնօրենի պաշտոնակատարը. » Նախ ես տեղյակ չէի,որ ստորագրահավաք է կատարվում: Իսկ թե ինչի համար,աշխատողներից հարցրեք,-ասում է: Ես չեմ կարող որևէ մեկին սահմանափակել իր իրավունքները:Ինչ վերաբերում է համացանցում տեղադրված,որ ստիպել են,ինչ-որ բան անելի,խնդրեմ հարցրեք աշխատողներին,եթե որևէ մեկը կարող է ասել,որ Վարդանյանը իրեն ստիպել կամ առաջարկել է, նույն օրը ես կհեռանամ աշխատանքից սեփական դիմումի համաձայն»:

Միևնույն ժամանակ պաշտոնյան նշեց, որ հունիսին ինքն ու հաստատության դաստիարակ և սոցաշխատող Գոհար Սարգսյանը մասնակցել են տնօրենի ընտրության համար հայտարարված մրցույթին և չեն անցել: Թե երբ կլինի հաջորդը, տեղյակ չէ: Մրցույթի անցկացումը անորոշ ժամանակով հետաձգվել է:

Հերմինե Միքայելյան