Ինչու՞ են թանկացել ավիատոմսերը

Spread the love
Ինչու՞ են թանկացել ավիատոմսերը

Ամառը շարժվում է իր բնականոն հունով, իսկ շոգն ու տապը ստիպում են փախչել ինչքան հնարավոր է հեռու արևից: Սովորաբար մայիսից արդեն մարդկանց մի մասը սկսում է ծրագրել ամառային հանգիստը: Որտեղ մեկնել լիարժեք վայելելու համար կամ ինչպես անել, որ գրպանի պարունակությունն ու ցանկությունները համապատասխանեն:
Ավիատոմսերի իրացման փորձառու գործակալ Անահիտ Դավթյանը իր հաճախորդների դեմքերը հասցրել է լավ մտապահել:

Ասում է արդեն գիտի ՝ով է արտագնա աշխատանքի մեկնում և ովքեր՝ հանգիսը վայելելու: Հաճախ արտերկրից վերդառնալիս մեծ մասը հեռահար նրան է դիմում տոմս ձեռք բերելու համար:
Տիկին Անահիտը նկատել է, որ ի տարբերություն նախորդ տարիների, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը պակասել է.
» Շարժը սկսվում է մայիսից ու տևում մինչև հոկտեմբեր: Կապանցիների հանգստյան վայրերն են՝ Սոչի, Կրասնոդար,Անապա, Մինվոդ, Սիմֆերոպոլ»,-ասում է նա:

Ինչ վերաբերում է գներին , այս տարի որոշ երկրներ մեկնելու համար շատերը ստիպված են ավելի շատ վճարել, եթե ոչ կրկնակի : Իսկ մատչելի տարբերակը Վրաստանով տեղ հասնելն է: Տարբերությունը ահռելի է: Հայաստանից մեկնողներից շատերը հենց այդպես էլ անում են:
«Արտասահմանյան տոմսերը համարյա թե տալիս ենք Վրաստանով:Զվարթնոցից բավակնին թանկ է: Օրինակ Բելգորոդ, Ռումինիա մեկնելու համար Վրաստանով 165 հազար դրամ է, իսկ Հայաստանից 345 հազար դրամ է»,-ասում է տիկին Անահիտը :

Ինչ վերաբերում է ամերիկյան դոլարի և ռուսական ռուբլու փոխարժեքի տատանումներին, տիկին Անահիտը ավիատոմսերի թանկացումը սրանով չի բացատարում:
«Մերը պայմանավորված է Եվրոյով, վաճառքը կատավում է համարժեք դրամով: Շաբաթվա ընթացքում մի քանի անգամ փոխվում է, օրինակ երեկ և այսօր տոմսերի արժեքը 1000 դրամի տարբերություն տվեց:Ավիակօմպանիաները ևս կրճատվել են: Դա էլ է պատճառ հանդիսանում»:

Ակնհայտորեն թանկացել է Մոսկվայի տոմսը՝106, 98 հազար, որը նախկինում մոտ 75 հազար արժեր մեկ անձը:
Արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենաները , ավտոբուսները ամառային ամսիներին հատկապես շատանում են: Սա վկայում է այն մասին,որ մարդկանց առավել ձեռնտու է այս տարբերակը: Ճիշտ է տեղ հասնելու համար ժամեր երբեմն էլ օրեր են պահանջվում, բայց փոխարենը շրջագայողները խնայողություններ են կատարում:
Այդուահնդերձ ինչքան էլ թանկանում և դժվարանում է հայրենքից մեկնելը, մարդկանց մի մասը շարունակում է նախնտրել օդային ուղիները: Կապանի կենտրոնական հատվածում գործող 2 ավիատոմսերի վաճառքի կետերի աշխատակիցները դժգոհ չեն: Սովորականի պես,սեզոնին բնորոշ եռուզեռ է ու մարդկանց հոսքը չի պակասում:

Հերմինե Միքայելյան