Կեղտաջրերի,ծառի արմատների հերթական բախումը

Spread the love

Կեղտաջրերի,ծառի արմատների հերթական բախումըԿապանի Արամ Մանուկյան փողոցի երթևեկություն այսօր մի քանի ժամ խաթարվել էր։ Համար 3 միջնակարգ դպրոց տանող ճանապարահատվածում վարորդները ստիպված էին դանդաղեցնել մեքենայի ընթացքը հակառակ դեպքում կեղտաջրերի միջով պետք է երթևեկեին։ Տեղադրված նշանները զգուշացնում էին,վարորդներին ,իսկ կենտրոնում «Կապան» տեղամասի կոյուղու շահագործման ծառայության աշխատակիցներն էին գործի անցել .հերթական խցանումը վերացնելու համար։

Կեղտաջրերի,ծառի արմատների հերթական բախումը
Ծառի տակ կուտակված կեղտը դիտահորից է հանված։ Ճանապարհի երկայնքով տնկված հաստաբուն ծառերի արմատներն են ,որն էլ հենց խցմանման պատճառ է դարձել։ Սա արդեն որ երրորդ դեպքն է ջրմուղի աշխատակիցները դժվարանում են ասել։

Հայջրմուղկոյուղու «Հարավ -արևելյան» մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարանը մարզկենտրոնում իրականացվող ներդրումային ծրագրերի ընթացքին ծանոթանալու նպատակով քաղաքում էր։ Անցնելով Արամ Մանուկյան փողոցով տեղում հետաքրքրվեց աշխատանքների ընթացքով։ Ասում է՝ մեկ տարի է միայն Կապան տեղամասին մասնագիտացված մեքենա են տրամադրել կոյուղու վթարները վերացնելու համար բայց դա էլ չի օգնում։ Նրա խոսքով անընդհատ մաքրում են,բայց խողովակաշարի վրա ժամանակին տնկված ծառերը խանգարում են։
Կեղտաջրերի,ծառի արմատների հերթական բախումը
Կոյուղու վթարները վերացնելու համար հաճախ նաև ասֆալտը քանդելու խնդիր է առաջանում։ Վառ օրինակը Շինարարների թաղամասում համար 14 շենքի բակում գրթե ամեն օր խցանված կոյուղին է։ Ջիվան Մարգարյանը վստահեցնում է խնդիրը կկարգավորեն։»Չենք ասում թե քաղաքը կքանդենք ,բայց որ հարկ լինի նոր ասֆալտը քանդել ,մենք պատրաստ ենք փոխահատուցել»,-ասում է «Հարավ -արևելյան»մասնաճյուղի տնօրենը։

«Կապան» տեղամասի կոյուղու շահագործման ծառայության աշխատակիցները այսօր կրկին Շինարարների թաղամասում էին , վթարը վերացրել են, բայց թե որքան կտևի սարքին վիճակը պարզ չէ։