Գրքի շնորհանդես Կապանի քաղաքապետարանում

Spread the love

Գրքի շնորհանդես Կապանի քաղաքապետարանում

«Հարկ վճարողի ուղեցույց» վերնագրով գրքի շնորհանդեսը օրերս կայացավ Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճում: Հարց ու պատասխանի տեսքով կազմված գիրքը կարելի է ասել օդ ու ջրի պես անհրաժեշտ է թե հարկ վճարողներին և թե հաշվապահներին :
Հեղինակը Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի հիմնադիր և ոլորտի փորձառու Վահագն Համբարձումյանն է: Երևանից հետո Կապանը 2-րդն է ,որտեղ կազմակերպվել է ուղեցույցի շնորհանդեսը: Հանդիպման ընթացքում հարկատուները , հաշվապահները գրքին ծանոթանալուն զուգահեռ վերհիշեցին իմացածն ու նոր գիտելիքներ ձեռք բերեցին:

Հեղինակը նախ համառոտ ներկայացրեց Հայաստանի ՓՄՁ հաշվապահների ասոցիացիայի հիմնադրման նախապատմությունը, ապա՝ ուղեցույցի 6 բաժինները:

372 էջից բաղկացած գրքում տեղ են գտել ՀՀ սահմանադրության հոդվածները, հաշվապահական հաշվառման հիմունքները, աշխատանքային հարաբերությունները, հարկերի տեսակները : Մի խոսքով ձեռնարկում ժողովված է այն ամենը, ինչը անհարժեշտ է յուրաքանչյուր հաշվապահի կամ տնտեսագետի: Օրինակ, որևէ օրենք վերհիշելու համար բավական է թերթել կենկրետ բաժինը:

«Հարկ վճարողի ուղեցույցը» կիրառելի է հաշվապահական հաշվառման և ֆինանսների ոլորտի ներկայացուցիչների, տնտեսագետների, ուսանողների և մագիստորոսների համար: Գրքի օրնակները տեղում տրամադրվեցին հանդիպման մասնակիցներին:

Հերմինե Միքայելյան