Մարզպետը գյուղապետերին 10 օր ժամանակ տվեց

Spread the love
Մարզպետը գյուղապետերին 10 օր ժամանակ տվեց

Մշտապես ցավոտ խնդիրների շարքում է մարզի սեփական եկամուտների հավաքումը: Մարզխորհրդի հերթական նիստում ևս վարչության պետը թվերով ներկայացրեց պատկերը: Պարզվեց, որ այս անգամ էլ մարզի մի շարք համայքներում եկամուտների հավքման ցածր ցուցանիշներ են արձանագրվել:
Մարզի ղեկավարը անպարտաճանաչ գյուղապետերին թերացումները վերացնելու համար 10 օր ժամանակ տվեց:

Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի զեկուցումից հետո գյուղապետերը բարձրաձայնեցին իրենց հուզող հարցերի մասին: Իսկ մարզի ղեկավարը խնդիրների լուծման ուղիներ մատնանշեց:

Օրակարգի 3-րդ հարցը վերաբերում էր մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ նորմերի և կանոնների պահպանման վիճակին: Այս ոլորտում անելիքները բազմաթիվ են: Նունե Գևորգյանը մեկ առ մեկ ներկայացրեց ուսումնասիրությունների արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից հանրապետության բոլոր նախակրթարաններում նախորդ տարվա նոյեմբերին շրջայցեր են կատարվել: Մանկապարտեզների խաղալիքներից սկսած մինչև սնունդ մասնագետների կողմից թերություններն են արձանագրվել:

Արձանագրված թերությունները և խախտումները վերացնելու նպատակով մարզպետի որոշմամբ հանձնաժողով է ստեղծվել:

Սուրիկ Խաչատրյանը քաղաքապետերին հորդորեց արձակուրդների ընթացքում հնարավորինս լուծել ուսումնական հաստատություններում առկա խնդիրները:
Կրթության, մշակույթի և սպորտի բնագավառներում սյունեցի պատանիների ձեռք բերած հաջողություների մասին ևս խոսվեց: 2014-15թթ-ին առարկայական օլիմպիադաների մարզային փուլին մասնակցել է 470 աշակերտ: Առաջին կարգի մրցանակի արժանացել 4 հոգի,իսկ մյուսները 2 և 3-րդ տեղերի պատվոգրերի : Անցած ուսումնական տարում մարզի 4 դպրոցերի մարզպետի հովանավորությամբ տրամադրվել են լաբորատոր սարքավորութմներ:
Նիստի ընթաքցում տարածաշրջանի մի քանի գյուղապետեր զեկուցեցին իրենց համայնքերում առկա խնդիրների և ձեռքբերումների մասին:
Իսկ ՏԿԱԻ մարզային փրկարարական վարչության նորանշանակ պետը օգտվելով առիթից ևս մեկ անգամ կոչ արեց ներկաներին զգոն լինել,իսկ համայքների ղեկավարներին համագործակցել վարչության աշխատակիցների հետ:

Ամփոփելավ մարզխորհրդի նիստը՝ մարզի ղեկվարը հորդորեց լավ աշխատել: Եվ ներկայացրեց մարզին պետբյուջեից հատկացվող գումարներով նախատեսվող անելիքները:

Հերմինե Միքայելյան