«Կապան մոլլը» բացվեց

Spread the love

"Կապան մոլլը" բացվեց

Հոգևոր հովվի օրհնությամբ ու աղ ու հացով «Կապան Մոլլ» առևտրի կենտրոնը պաշտոնապես բացվեց հաջախորդների առջև: Նրանց համար,ովքեր նորաձևության հետևողներ են , ոքվեր հարմարավետության կողմնակիցներ են և ովքեր քմահաճ են իրենց ընտրության մեջ:

Հանադիսավոր բացմանը ներկա էին մարզի և քաղաքի ղեկավարները և բոլոր նրանք, ովքեր պարզպաես բաց չթողեցին տոնական մթնոլորտում գնումներ կատարելու հնարավորությունը:
Կարմիր ժապավենը կտրելուն պես բոլորը շտապեցին վերև: Նախկին հանրախանութի մասին այլևս ոչինիչ չի հիշեցնում: Ժամանակին համահունչ կառուցված սրահներում աշխատում են առևտրի ոլորտի փորձառուները և նրանք,ովքեր դեռևս առաջին քայլերն են անում:

Հյուրերը շնորհավորեցին «Կապան մոլլ» առևտրի կենտրոնի ղեկավարներին : Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ողջունելով կառույցի հիմնումը, ընդգծեց,որ այն մարզի համար աննախադեպ է:

Տաղավարների մեծ մասը արդեն զբաղեցվել է : Մանկական , սպորտային հագուստից ու նրբաճաշակ սպասքից սկսած այստեղ կարելի է գտնել ամեն ինչ: Եվ այլևս հարկ չի լինի ցանկալի զգեստ գնելու համար կիլոմետրեր կտրել հասնել մայրաքաղաք:
Գնումները առավել հաճելի դարձնելու համար որոշ վաճառասրահներում գործում էր նաև զեղչային համակարգ՝ խաղարկության տեսքով:

Հերմինե Միքայելյան