Կապանի համար 6 հիմնական դպրոցի պատանի բնասերները ջերմոցի խնամքով են զբաղված

Spread the love

Կապանի համար 6 հիմնական  դպրոցի պատանի բնասերները ջերմոցի խնամքով են զբաղված Կապանի համար 6 հիմնական դպրոցի աշակերտներին արձակուրդի օրերին կրթօջախում տեսնել այն էլ քաղհան անելիս զարմանալի է։ Բնագիտական ակումբի սաները 3 տարի առաջ ստեղծված ջերմոցային տնտեսության խնամքով են զբաղվում , խոստովանում են մինչ իրենք այս օրերին տանը հանգստանում են այդ գործը իր վրա է վերցրել դպրոցի տնտեսվարը։

Կապանի համար 6 հիմնական  դպրոցի պատանի բնասերները ջերմոցի խնամքով են զբաղված
Ջերմոցը ստեղծվել է Վորլդ Վիժն Հայաստանի Կապանի տարածքային զարգացման ծրագրի աջակցությամբ: Աշակերտների ներկայացրած ծրագրի արդյունքում: Ամեն տարի տարբեր բաջարաբոստանային մշակաբույսեր են ցանում ։
Ի տարբերություն անցած տարվա, դեռ բերք չեն ստացել ,լոլիկի սածիլները նոր են ծաղկել ։ Աշակերտները նաև ծաղկանոց են հիմնել։ Աճեցված ծաղիկները, ողջ տարվա ընթացքում ,հիշարժան օրերին Բաղաբուրջի հուշահամալիր կատարած այցելությունների ժամանակ խոնարհվել են շիրմաքարերին։

Ուսումնական գործընթացից զատ նման զբաղմունքը հաճելի է` ասում են դպրոցակաները և հպարտանում, որ իրենք նույնպես կարողանում են օգտակար լինել դպրոցին:Կարեն Ստեփանյանի խոսքով պետք է պարտադիր մշակեն ,ստացված եկումուտը օգտագործեն դպրոցի կարիքների համար:

Կապանի համար 6 հիմնական  դպրոցի պատանի բնասերները ջերմոցի խնամքով են զբաղված
Պատանի բնասերները հողի հետ աշխատելու գաղտնիքներն են նաև սովորում, ինչպես առատ բերք ստանալ, մշակել սածիլները ,իհարկե, առանց մեծահասակների օգնության գործը գլուխ չեն բերի։ Այս տարի ջերմոցից ստացված բերքից մեծ ակնկալիքներ չունեն։ Ծրագրում են գալիք տարի առավել ակտիվ զբաղվել ջերմոցային տնտեսությամբ և պահպանությամբ։