Թաղամասում տարիներ անց վառվեցին գիշերային լույսերը

Spread the love

Թաղամասում տարիներ անց վառվեցին գիշերային լույսերըԿապանի Գարեգին Նժդեհի փողոցի առաջին նրբանցքի բնակիչները երկու օր է երեկոյան ժամերին տանից դուրս գալուց ստիպված չեն լինում զինվել լապտերներով ։ Մութ կածաններով անցուդարձը այլևս անցյալում է մնացել։ Թաղամասում տարիներ անց նորից վառվել են գիշերային լույսերը ։ Սեյրան Խոսրովյանը ակամայից խորհրդային տարիները հիշեց` վերջին անգամ 15 տարեկանում է տեսել թաղամասում վառվող լույսերը։

Թաղամասում տարիներ անց վառվեցին գիշերային լույսերը
Բնակիչների պատմելով հատկապես ձմռան ամիսներին է առավել վտանգավոր եղել թաղամաս ելումուտը ։ Սեփական տներ են , հազար կենդանի, խոչ ու խութ են հանդիպում ճանապարհին։ Լույսը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր։ Վերջապես իրենց ձայնը լսելի դարձավ քաղաքային իշխանության կողմից և իր դրական լուծում ստացավ։

Թաղամասում տարիներ անց վառվեցին գիշերային լույսերը
Հին ,փայտե հենասյուններին միանգամից աչքի են զարնում նոր լուսատուները։ Բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը մատնացույց անելով Շինարարների թաղամաս տանող աստիճանները ընդգծում է, որ անցկացված լուսավորությունը միանգամից երկու թաղամասի բնակիչների խնդիր է կարգավորել:
Տեղադրվել են 12 նոր լուսատուներ։ Համայնքի ղեկավարը օժանդակեց անհրաժեշտ նյութերով բնակիչներն էլ ինչով կարողացան օգնեցին։Իսկ նախաձեռնության հեղինակ Աշոտ Հովհաննիսյանը գոհ է իրենց հանդեպ ցուցաբերված պատրաստակամության համար։ Ամառային այս օրերին գիշերային լուսավորության շնորհիվ թաղամասում աշխուժացել է մարդկանց անցուդարձը։