Ի՞նչից է ծնվում բռնությունը

Spread the love

Ի՞նչից է ծնվում բռնությունը

Ակտիվ քննարկման թեման երեխաներն են, բռնությունը, հասարակության արատավոր երևույթները: Հանդիպման վայրը Կապանի քաղաքապետարանի նիստերի դահլիճը , իսկ մասնակիցները ՝ մարզպետարանի, նախակրթարանների, դպրոցների, մանկական կենտրոնների ներկայացուցիչներ, բժիշկներ ու ՀԿ-ի անդամներ : Նրանք, ովքեր շփվում են երեխաների հետ ,երբեմն էլ բախվում խնդիրների:
Հենց սա էլ քննարկումը ակտիվացրեց՝ առավել ևս, երբ խոսքը վերաբերում է զավակներին:

Երեխաների պաշտպանության հիմնախնդիրների և հովանավորության ծրագրի շրջանակներում ՎՎ Հայաստանի Կապանի տարածքային զարգացման ծրագրի աշխատակիցները տարբեր համայքներում , դպրոցներում և կենտրոններում մշտադիտարկում են անցկացրել: Շփվել երեխաների հետ և ծանոթացել նրանց հուզող երևույթներին:

Կարծիք հնչեց նաև, որ բռնությունը ծնվում է սոցիալական վիճակից: Ի՞նչպիսի ընտանիքներում են մեծանում երեխաները, ի՞նչ հոգեվիճակով են դպրոց հաճախում : Ի՞նչպես անել, որ ծնողը զբաղվի երեխայի դաստիարակությամբ և դպրոցը զավակից ազատվելու միջոց չհամարի: Այս ամենի մասին խոսելով քննարկման մասնակիցները հասան մինչև հասարակության արատավորող երևույթներին:
Տեր Վահան քահանա Հեբոյանի խոսքով ստեղծված իրավիճակի արմատները ավելի խորն են :

Ինչից սկսել, որ երեխան մեծանա առողջ միջավայրում, բռնության զոհ չդառնա ու լավ մանկություն ունենա: Հնչեցին տարաբնույթ կարծիքներ:

Հանդիպման ընթացքում պաստառի վրա ցուցադրվեցին նաև երեխաների կողմից նկարված պատկերներ, թե ով ինչպես է պատկերացնում բռնությունը:

Հերմինե Միքայելյան