Սյունիքի բնակիչները դժգոհ են վարորդների վերաբերմունքից

Spread the love
Սյունիքի բնակիչները դժգոհ են վարորդների վերաբերմունքից

5 համարի երթուղայինի վարորդը այդպես էլ չցանկացավ պատասխանել մեր հարցերին՝ փոխարենը պատճառաբանելով, թե շտապում է: Բանն այն է, որ Կապանի Սյունիք համայնքի բնակիչները արդեն մոտ մեկ ամիս է դժգոհ են անկանոն երթևեկությունից :

Եթե նախկինում 7 և 5 համարների երթուղայինները մինչև Սյունիք համայնք էին հասնում և բնակիչներն էլ գոհ ու շնորհակալ էին, ապա այժմ պատկերը փոխվել է: 5 համարի երթուղուց օգտվողները ստիպված են 2 տրանսպորտ փոխել, իսկ 7 համարից օգտվողները 1կմ-ից ավելի քայլել, քանի որ այն այլևս համայնք չի մտնում, վերջին կանգառը գործարանային փողոցի սկզբնամասն է:

Ամառվա այս շոգ եղանակին, հատկապես Սյունիք համայնքում 10 րոպեից ավելի հնարավոր չէ կանգնել: Բնակիչները դժգոհում են,որ ստիպված են կանաչի վաճառելու համար երկար սպասել մինչև 5 համարի երթուղային հասնի նպատակակետին: Իսկ նախկինում բոլորովին այլ էր: Անգամ վարորդներն են նկատել,որ երթուղային մտնողները մռայլ հայացքներով են ներս մտնում կամ իջնում: Տիկին Երանուհու պես մի քանի հոգի էլ դժգոհում են վարորդների վերաբերմունքից ու պահվածքից:Ասում է եղել են դեպքեր,որ վարորդը մանրը չի վերադարձրել:Ոմանք ամաչում են ուզել,իսկ մյուսներն էլ պահանջում են 30 դրամը վերադարձնել:

« Համայնքում և գործարանային փողոցում կանգառների համար նախատեսված վայրեր չկան, նույնիսկ արևից պաշտպանվելու համար ծածկեր չկան , ինչ մնաց նստարաններ լինեն»,-վրոդովվում են ուղևորները: Բացի այն որ 7 համարի երթուղուց օգտովողները ծանր պայուսակներով բեռնավորված բավականաչափ ճանապարհ են քայլում ,ստիպված են նաև անհարմարությունները հանդուրժել:
Թիվ 5 երթուղայինը ներմարզային է , մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինարարության բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանը պարզաբանեց,որ երթուղու չվացուցակը հստակեցվում է տրասպորտի և կապի նախարարության հետ:
Իսկ բնակիչների բողոքին, թե ինչու 7 համարի երթուղայինը համայնք չի մտնում, Սարիկ Աղաբեկյանը ընգծում է, որ միկրոավտոբուսը իրավունք չունի մտնել Սյունիք գյուղ,քանի որ ներհամայնքային տրանսպորտ է:

Տեղեկացնենք նաև, որ թիվ 5 երթուղին ժամանակվոր սպասարկում է «Վաչագան Նավասարդ» ՍՊԸ-ի կողմից: Այն պատկանում է Արարատ Վեզիրյանին: Ընկերության իրավաբան Գարիկ Վեզիրյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում պարզաբանեց, որ չվացուցակը դեռ չի կարգավորվել , համապատասխան մրցույթը չի կայացել: Երբ հայտնի լինի շահող կազմակերպության անվանումը, որը կլինի հուլսիսի 30-ից հետո, այդ ժամանակ էլ ամեն ինչ կհստակեցվի:

Հերմինե Միքայելյան