Կապանի անտառտնտեսություն ուժեղացված ժամանակացույցով է աշխատում

Spread the love

Կապանի անտառտնտեսություն  ուժեղացված ժամանակացույցով է աշխատումԱմռան այս օրերին մարզային փրկարարական վարչության աշխատակիցներից բացի զգոն և ուժեղացված ժամանակացույցով են աշխատում անտառտնտեսությունները։ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ»ՊՈԱԿ -ի Կապանի մասնաճյուղը արդեն 2 հրդեհի դեպք է արձանագրել ։ Օրերս էլ ստացել են նախարարության հայտարարությունը, ըստ որի մի շարք մարզերում այդ թվում Սյունիքում հրդեհների առաջացման վտանգը մեծ է։
Կապանի անտառտնտեսություն  ուժեղացված ժամանակացույցով է աշխատում
Արտովայրերը բուսական ծածկույթներից ազատելու մարդկանց փորձերը հաճախ մեծ հրդեհների պատճառ են դառնում։ Չպատկերացնելով, որ կրակը կարող է վերահսկողությունից դուրս գալ և տարածվել մարդիկ խոտի մնացորդները վառում են։ Մասնաճյուղի տնօրենը հորդորում է շրջակա միջավայրին վնաս չպատճառելու համար զերծ մնալ ցանկացած տեսակի
կրակից ։
Մասնաճյուղը նաև համապատասխան հայտարարություններ է պատրաստել, որոնք ուղարկվում են գյուղական համայնքներ և փակցվում բնակիչների համար տեսանելի վայրում սա ևս իրազեկման մեկ միջոց է։ Տուգանքների և պատիժների մասին նույնպես տեղյակ է պահվում։

ՀՀ արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարարությունը նաև նախօրեին տեղեկացրել էր , որ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:
Կապանի անտառտնտեսությունը պատրաստ է արագ արձագանքելու վստահեցնում է կառույցի տնօրենը Գարիկ Միրզոյանը։
Անտառվերականգման աշխատանքներ մինչ այժմ չեն եղել։ Միջոցներ լինելու դեպքում ամպայման կկատարվեն՝ ասում է Գարիկ Միրզոյանը,իսկ արձանագրված երկու հրդեհների արդյունքում կարկի ճարակ է դարձել 12 հեկտար և 1,2 հեկտար տարածք։